Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Այս խորհրդարանը Հայաստանի պատմության մեջ ամենաանորակ ու վատ խորհրդարանն է

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Իշխող խմբակցությունը օրեր առաջ ԱԺ քննարկման ժամանակ մերժեց սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ հարցի քննարկումը։

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։

Անդրադառնալով ԱԺ քննարկումներին` քաղաքագետն ասաց․ ««Հայաստան» խմբակցության պատգամավորներից մեկը բարձրացրեց տարածքային ամբողջականության խախտման հարցերը, որին վարչապետը խուսափեց պատասխանել։ Նիկոլ Փաշինյանն իրեն բնորոշ ոճով խուսափեց այդ հարցերին պատասխանելուց։ Ադրբեջանը կարծես մերժել է հայկական կողմի առաջարկը՝ զորքերի հետքաշման վերաբերյալ։ Եվ կարծում եմ, որ առաջիկայում այս հարցով ռուսական կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումներ կլինեն, որպեսզի արագ իրականացվեն սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները։ Եվ պատահական չէ, որ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, օրերս էլ նաև Լավրովը նշեցին, որ իրենք հանդես են գալիս հայ-ադրբեջանական սահմանին անհապաղ սահմանազատում իրականացնելու հարցով։

Իմ համոզմամբ, Ռուսաստանը շահագրգռված է այս գործընթացով, որ Ադրբեջանին ԵԱՏՄ և ՀԱՊԿ բերի։ Բայց այստեղ կա մի նրբություն՝ չեն կարող այդ ռազմաքաղաքական և տնտեսական միության մեջ լինել երկրներ, որոնք միմյանց հետ չունեն դիվանագիտական հարաբերություններ ու բաց սահմաններ։ Իսկ դիվանագիտական հարաբերություններ ու բաց սահմաններ ունենալու համար Հայաստանի վրա ճնշումներ են գործադրվում, որպեսզի իրականացվի սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև, որից հետո արդեն Ադրբեջանի մուտքը ԵԱՏՄ և ՀԱՊԿ տեխնիկական հարց կլինի։»

Անդրադառնալով այսօրվա խորհրդարանի աշխատանքին` քաղաքագետն ասաց․ «Այս խորհրդարանը Հայաստանի պատմության մեջ ամենաանորակ ու վատ խորհրդարանն է իր կազմով։ Մարդիկ են ընտրված, ովքեր մեծամասամբ քաղաքական ու պետական մտածելակերպ չունեն։ Նրանք մարդիկ են, ովքեր միայն էժանագին PR-ով ու պոպուլիզմով են զբաղված։ Նրանց մեծ մասին հենց դրա համար էլ բերել են խորհրդարան։ Այսօր մեր տարածաշրջանում շատ լարված իրավիճակ է, որից ուղղակիորեն տուժելու է նաև Հայաստանը։ Մեր խորհրդարանին այս հարցերը պետք է մտահոգեին։ Այսօր Ռուսաստան-Ուկրաինա լարվածության ֆոնին, եթե Ռուսաստանը պատերազմ սկսի, ապա միանշանակ է, որ Արևմուտքը նոր պատժամիջոցներ է սահմանելու Ռուսաստանի նկատմամբ։ Իսկ դրա հետևանքով մենք նույնպես տուժելու ենք, որովհետև Հայաստանի առևտրային հիմնական գործընկերը Ռուսաստանն է։ Եվ ՌԴ նկատմամբ տնտեսական պատժամիջոցներն ազդելու են նաև Հայաստանի վրա։ Նաև չի բացառվում, որ եթե ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակն ավելի լարվի, Ադրբեջանը կփորձի օգտվել այդ իրավիճակից և սահմանին լարումեր կառաջացնի, ինչին չգիտեմ, թե ինչքանով ենք պատրաստ։ Այսինքն՝ մեր առաջ ծառացած խնդիրներն այսօր բավական շատ են, իսկ խորհրդարանում զբաղված են էժանագին պոպուլիզմով և ոչ ավելի»։

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել