«Հրապարակ».Սահմանադրական դատարանը երեկ հետաձգեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտրության քննությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՍահմանադրական դատարանը երեկ հետաձգեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտրության սահմանադրականությունը վիճարկող հայցի քննությունը՝ մինչեւ ապրիլի 5-ը։ Հետաձգելու միջնորդությունն արել է ԱԺ իրավաբանական վարչության պետ Մերի Մոսինյանը՝ խնդրելով ժամանակ տալ, որ պատասխանողը ելույթ պատրաստի։
Հիշեցնենք, որ ՍԴ-ն անցած շաբաթ որոշել էր 2 խմբակցությունների դիմումը քննել ոչ թե գրավոր, այլ բանավոր ընթացակարգով, ինչը բավականին տարօրինակ էր: ՍԴ ներկայացված դիմումով ընդդիմությունը պահանջել է չեղարկել ԱԺ նախագահի պաշտոնում Սիմոնյանի ընտրությունը, քանի որ անհավասար պայմաններ են ստեղծվել, եւ ԱԺ նախագահի պաշտոնում իրենց առաջադրած թեկնածուները՝ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը, գտնվել են կալանավայրում՝ հնարավորություն չունենալով մասնակցել ընտրությանը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



