Երևան, 26.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փնտրվում է նախագահ. «Ժողովուրդ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո իշխանության անդամները ցայտնոտի մեջ են, չեն կողմնորոշվում՝ ում առաջադրել որպես նախագահի թեկնածու։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» թեեւ վաղուց էր ցանկանում յուրային նախագահ ունենալ ու, այսպես ասած, ազատվել Սարգսյանից, բայց չէին պատկերացնում, որ նոր նախագահ «նշանակելը» մեծ խնդիր կդառնա իրենց համար։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ թե՛ իշխող ՔՊ-ն, թե՛ խորհրդարանական համանուն մեծամասնությունն այժմ սպասում են առաջիկայում սպասվող նիստերին, որին Նիկոլ Փաշինյանն է մասնակցելու։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս շաբաթվա վերջ հավանաբար կկայանա իշխանության՝ Դիլիջանի հետաձգված արտագնա նիստը: Հենց այդ ժամանակ էլ ներկաները կքննարկեն կամ, ավելի շուտ, կիմանան՝ ով է ՔՊ-ի թեկնածուն։ Բանն այն է, որ նախագահի թեկնածուին Փաշինյանն անձամբ է ընտրելու ու ներկայացնելու թիմակիցներին, ու այնպես չէ, որ կուսակցականներն առարկելու կամ քննարկելու են թեկնածուի ընտրության հարցը։

Թեեւ իշխանությունը նախագահի մի քանի թեկնածուների անուններ դիտարկել է, որոնց մասին նաեւ մամուլը գրեց, բայց չի բացառվում, որ վերջին պահին Փաշինյանը որոշի սեփական թիմից որեւէ մեկին նախագահ «կարգել»: Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ անդրադարձավ իր պատկերացումների նախագահի կերպարին: Նա ընդգծեց, որ նոր նախագահը պետք է ներդաշնակ աշխատի կառավարության եւ խորհրդարանական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագրի» հետ՝ հիշեցնելով, որ Արմեն Սարգսյանը չստորագրեց Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկության իր հրամանագիրը, երբ Օնիկ Գասպարյանը պահանջում էր վարչապետի հրաժարականը։

«Այդ ներդաշնակության սակավության պատճառով մենք շատ լուրջ մարտահրավերներ ենք ունեցել, որոնց խորությունը գուցե թե չենք էլ արձանագրել էդ պահին։ Մասնավորապես, նախորդ տարի Գլխավոր շտաբի հայտնի հայտարարության համատեքստում, էստեղ իշխանության խնդիր չէր բացարձակապես, կառավարության խնդիր չէր, գործադիր իշխանության խնդիր չէր, իմ գնահատականն այն է, որ մենք պետականության կորստի եզրին էինք գտնվում այդ ժամանակ», – հայտարարեց Փաշինյանը։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Այս պայմաններում՝ ՀՀ սեփականության իրավունքով գրանցված գույքերի և հողամասերի փոխանցումն Ադրբեջանին ի՞նչ է, եթե ոչ հանձնում. Գոհար ՄելոյանԱնկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ԱԱ-2026․ Էկվադորի սենսացիոն հաղթանակը Գերմանիայի հետ խաղում․ հայտնի է փլեյ-օֆֆի ևս երեք մասնակից Իրանը գնդակոծել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող բեռնատար նավը․ Reuters Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից ձկնամթերքի մատակարարումը Հայաստանի թիմը պարտության մատնեց Անդորրային եւ կիսաեզրափակիչում է (տեսանյութ) Ֆլորիդայի իշխանությունները փակել են ներգաղթյալների պահման «Ալիգատոր Ալկատրաս» կենտրոնը Սու-25 ինքնաթիռներով Ադրբեջանը մասնակցում է Թուրքիայում անցկացվող միջազգային զորավարժությանը Քեսապի Սուրբ Աստվածածին եկեղեցում «Ողջերթ» է անցկացվել՝ նվիրված Հայր Եսայիի ծառայության ավարտին Որոշ օտարերկրացիների հնարավորություն կընձեռվի առանց մուտքի վիզայի պարտադիր պահանջի այցելել ՀՀ մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Հունիսի 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 26-ին և 29-ին լույս չի լինելու Գիտության ոլորտի ներկայացուցիչների համար զինծառայությունից ազատման նախագիծ է ներկայացվել Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ճապոնիայի ափերի մոտ 6,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում անտառային հրդեհների ակտիվությունը շարունակում է աճել Մեքենաներ են բախվել, որից մեկը՝ գազատարին․ առաջացել է գազի արտահոսք Ադրբեջանը գործում է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ մեր դեսպանատունը սելֆիներ է տեղադրում Հայաստանին պետք են ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններԱդրբեջանից Հայաստան կուղարկվի բենզին և դիզելային վառելիք Որպես պատասխանատու քաղաքական ուժ տեր ենք և հաշվետու մեզ վստահված քվեների համար․ Մարիաննա ՂահրամանյանԱնչելոտին նույնիսկ միայն հոնքերի շարժումով կարող է մարզել ցանկացած թիմ․ Կլոպ Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքը կբերվի Արագածոտնի թեմ ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է իրանական պատվիրակությանը ՆԳՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հայհիդրոմետի տնօրենը գրում է Ժաննա Անդրեասյանը հերթական հանդիպումն է ունեցել ուսուցիչների հետ Շուրջ 790 հազար վարորդ տուգանքը վճարել է 20 և 30 տոկոս նվազ Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը․ կան վիրավորներ ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն ենք ուզում․ Թրամփ Բաց հանդիպում-քննարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հետFive Eyes-ը զգուշացնում է. հզոր ԱԲ մոդելները կարող են կտրուկ արագացնել կիբերհարձակումները արդեն առաջիկա ամիսներին «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները զանգվածաբար ջարդել են իրենց հեռուստացույցները Հարկադիր աշխատանք կատարող դատապարտյալների աշխատավարձերը աճել են. ՌԴ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից Մակրոնը հայտնել է Ֆրանսիայի ռազմածովային ուժերի կողմից նավթատար նավի կալանավորման մասին Վարշավայում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել․ երկու մարդ զոհվել է ԱՄՆ-ում գնաճը կարող է հասնել վերջին տարիների առավելագույնին «Նոա»-ն պորտուգալացի նորեկ ունի. պաշտոնական Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ավարտման համար անհրաժեշտ է օգտագործել առկա հնարավորությունները. Ադրբեջանի ԱԳՆ Գառնի համայնքում նախատեսվում է ստեղծել Հայաստանի գորգարվեստի թանգարան Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի Ավետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն Մանվելյան Ապօրինի շրջանառությունից հանվել է շուրջ 9 կգ մարիխուանա (վիդեո) ՀՀ Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները Ակցիզային հարկը թանկանում է, ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը ևս․ հարցում Շիրակում