Արմեն և Աննա Էլբակյանների պարն ու տարիների հետ ավելացած սերը
ԼԱՅՖԴերասան–ամուսինններ Արմեն և Աննա Էլբակյանները միշտ օրինակ են եղել իրենց ընտանիքով։ Զույգն ամուսնացած է արդեն 40 տարի։
Համացանցում տարածում է գտել դերասանական զույգի պարը ջազային հնչյոււնների ներքո։ Շատերի համար նրանք տարիներ շարունակ ընտանիքն ամուր պահելու օրինակ են։
Դեռ 2018–ին՝ իրենց ամուսնության 37–ամյակի առթիվ Tert.am Life–ի հետ զրույցում Արմեն Էլբակյանը նշել էր, որ երկարատև ամուր հարաբերությունների հիմքն առաջին հերթին սերն է։ Կարծրատիպը, թե տարիների հետ սերը սովորական է դառնում, ըստ պրն Էլբակյանի, ճիշտ չէ։
«Տարիների հետ սերը չի նվազում, ավելի է շատանում, որովհետև տարիների ընթացքում մարդիկ սկսում են ավելի լավ ճանաչել իրար, ընտանիքում ավելանում են զավակներ, թոռներ։ Սերը տրանսֆորմացիայի է ենթարկվում, սակայն եթե ի սկզբանե եղել է, պահպանվում է և տարիների ընթացքում ավելի բազմերանգ դառնում»,– ասել էր նա ու հիշել սիրահարվել է տկն Աննային առաջին հայացքից։ Առաջին անգամ նրան տեսնելիս դերասանը հասկացել է, որ հանդիպել է իր իդեալին։