Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին տուժածների թիվը հասել է 17-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏաջիկստանի և Ղրղզստանի սահմանին փոխհրաձգության արդյունքում տուժածների թիվը հասել է 17-ի։ Այս մասին հայտնում է Sputnik Տաջիկստանը՝ հղում անելով Իսֆարայի հիվանդանոցի տվյալներին։
Բուժհաստատության տվյալներով՝ տուժել է 13 տաջիկ, որից 11-ը՝ զինծառայող, մեկ զինծառայողի վիճակը ծանր է։ Միաժամանակ ղրղզական կողմից կա չորս տուժած։
Հինգշաբթի ավելի վաղ Ղրղզստանի սահմանային ծառայությունը հայտնել էր, որ ղրղզա-տաջիկական սահմանին իրավիճակը սրվել է Բատկեն-Իսֆանա ճանապարհի արգելափակման պատճառով։ Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանային ներկայացուցիչների բանակցություններից հետո ճանապարհի հատվածը բացվել է։ Սակայն իրավիճակը վատթարացել է, և փոխհրաձգություն է տեղի ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանապահ զորքերի ստորաբաժանումների միջև։ Տաջիկական կողմը օգտագործում է ականանետեր և նռնականետեր։