Ղրղզստանում հայտարարել են, որ Տաջիկստանը ծանր տեխնիկա է կենտրոնացնում սահմանին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՏաջիկստանը ծանր տեխնիկա և անձնակազմ է կենտրոնացնում Ղրղզստանի հետ հակամարտության գոտում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Ղրղզստանի սահմանապահ ծառայությանը հղումով։
Սահմանապահ ծառայության տնօրեն Ուլարբեկ Շարշեևի խոսքով՝ տաջիկական կողմն է, որ չի դադարեցնում կրակը և շարունակում է ծանր զինտեխնիկա ու անձնակազմ կենտրոնացնել սահմանին։
Ավելի վաղ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կոչ էր արել Տաջիկստանին և Ղրղզստանին անհապաղ հրադադար հաստատել երկրների միջև սահմանին։
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին հրաձգության հետևանքով վիրավորների թիվը հասել է 6-ի, մեկ մարդ մահացել է։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



