Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Փաշինյանը ուղերձ է հղել

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-ամյակի առթիվ․

Սիրելի հայրենակիցներ,

Զինված ուժերի հարգելի ներկայացուցիչներ,

Բոլորիս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ:

Այս երեք տասնամյակների ընթացքում հայկական բանակն ունեցել է և փառապանծ օրեր, և անցել բազմաթիվ փորձությունների միջով:

Հայ ժողովուրդն արժանվույնս է գնահատում մեր բոլոր հերոս տղաների՝ այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների սխրագործությունները, ովքեր մինչև վերջ, անմնացորդ պայքարել են հանուն Հայրենիքի պաշտպանության, անվտանգության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության ապահովման:

Այսօր մենք գնում ենք Զինված ուժերի հետագա զարգացմանն ուղղված համակարգային բարեփոխումների ճանապարհով՝ վերագնահատելով բանակի անցած ճանապարհը, ունեցած առավելությունները, բացթողումներն ու խնդիրները: Հայաստանի Հանրապետությունն ունենալու է պրոֆեսիոնալ բանակ, և կառավարությունն  այդ աշխատանքը կատարելու է անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության՝ մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու ճանապարհին լավատեսությամբ զինված: Բանակի մարտունակությունը, սպառազինությունը, ծառայության պայմանները բարելավելը մեր առաջնահերթությունն է։

2018 թվականից ՀՀ կառավարությունը սկսել է զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման գործընթացը, և այն կրելու է շարունակական բնույթ: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր զինվոր, սպա պետք է զգա պետության աջակցությունը, և այդ գործում մենք լինելու ենք հետևողական։ Զինվորական, սպայական ծառայությունը պիտի լինի հանրային առանձնահատուկ հարգանքի և պատկառանքի առարկա, ինչը պիտի արտահայտվի նաև զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական հատուկ երաշխիքների համակարգով:

Սրան զուգահեռ պիտի բարձրանան նաև ծառայության գնահատման՝ ինտելեկտուալ, պրոֆեսիոնալ, ֆիզիկական ու հոգեբանական պատրաստության չափանիշները, և այս կետերի վրա պետք է հենվի հանրային հարգանքն ու պատկառանքը բանակի նկատմամբ: 

Սիրելի հայրենակիցներ,

Բանակի օրվա առիթով առանձնահատուկ շնորհավորում եմ Հայոց բանակի ձևավորման հիմքում եղած բոլոր ազատամարտիկներին, կամավորներին, զինվորներին, սպաներին, գեներալներին:

Շնորհակալություն եմ հայտնում մեր Հայրենիքի բոլոր պաշտպաններին, բոլոր զինծառայողներին այն զոհողությունների համար, որոնց գնացել են մեր երկրին ու ժողովրդին՝ ստեղծված բարդ պայմաններում անմնացորդ ծառայելու համար:

Շնորհակալություն եմ հայտնում նաև նրանց ընտանիքներին՝ համբերության, տոկունության և իրենց զինծառայող հարազատների ու Հայրենիքի թիկունքին ամուր կանգնելու համար:

Խոնարհվում եմ մեր հերոս նահատակների առաջ. նրանց հիշատակն անմահ է, գործը՝ սրբազան:   

Աստված պահապան Հայոց բանակին:

Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան