Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ուկրաինայում իրավիճակը պայթյունավտանգ է

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

ԱՄՆ-ն գրավոր պատասխանեց Ռուսաստանի Դաշնության անվտանգության պահանջներին՝ նշելով, որ ոչ մի զիջման պատրաստ չէ։

Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Արեգ Քոչինյանի հետ։

Հարցին, թե ի՞նչ հնարավոր զարգացումներ կարելի է սպասել Ուկրաինայում` քաղաքագետն ասաց․ « Ուկրաինայում իրավիճակը պայթյունավտանգ է, արագ տեմպերով մոտենում ենք հետդարձի բացակայության կետին։ Լարումը, ըստ էության, ուղղակի աննախադեպ է, այսպիսի լարված մթնոլորտ սառը պատերազմի ավարտից հետո երբևիցե չի եղել, անգամ Վրաստանի պատերազմի օրերին այսպիսի լարված մթնոլորտ չկար։ Տեսնում ենք, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներն ուղղակի տոննաներով զենք-զինամթերք են ուղարկում Ուկրաինային, Ռուսաստանը դիվիզիաների մակարդակի զորակազմ է կենտրոնացնում Ուկրաինայի սահմաններին։ Նմանօրինակ լարված իրավիճակում կա սպառնալիք, որ այդ իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ կողմերի ցանկությունից անկախ, այսինքն՝ գործողությունների գնալու քաղաքական որոշում չլինի, բայց շփման գծում իրավիճակը կարող է վերահսկողությունից դուրս գալ, ինչը հղի է աղետալի հետևանքներով։ Չեմ կարծում, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն իրապես մտադիր են ու ցանկություն ունեն գնալ պատերազմի, բայց տեղում կան ուժեր, որոնք նման ցանկություն ունեն։ Խոսքը արևելաեվրոպական երկրների, մերձբալթյան երկրների, Միացյա Թագավորության, Ուկրաինայում որոշ ուժերի մասին է, որոնք կփորձեն շիկացնել իրավիճակն ու տանել ռազմական բախման»։

Հարցին, թե որքանո՞վ է ռազմական բախումը հնարավոր` քաղաքագետն ասաց․ «Ռազմական բախման երեք սցենար կարող է լինել․ լարումը հետզհետե կնվազի, և Ռուսաստանը կզիջի, որովհետև փաստացի ԱՄՆ-ն գրավոր պատասխանեց՝ նշելով, որ իրենք որևէ զիջման պատրաստ չեն։ Երկրորդ տարբերակը՝ կլինեն ինչ-որ լոկալ կոնֆլիկտային օջախներ, այսինքն՝ ինչ-որ հրթիռային հարվածներ, ավիահարվածներ, հատուկ ստորաբաժանումների գործողություններ։ Երրորդը լայնածավալ ռազմական գործողություններն են։ Այս վերջին երկու տարբերակը չեն բխում առաջին հերթին մեր շահերից»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել