Նորաշենիկ գյուղի մոտակայքում մեքենան մոտ 15 մ գլորվել է ձորը․ կա տուժած
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀունվարի 28-ին՝ ժամը 22:07-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Զ․, ծնված 1973 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ գլորվել դեպի մոտակա ձորը․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, դուրս բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Կապանի ԲԿ։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



