Էրդողանը գնաճի տվյալների հրապարակումից հետո հեռացրել է վիճծառայության ղեկավարին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքից ազատել է ազգային վիճակագրական գործակալության ղեկավար Սաիթ Էրդալ Դինչերին երկրում գործազրկության և գնաճի վերաբերյալ տվյալների հրապարակումից հետո, հայտնում է TELE1-ը՝ հղում անելով նախագահի հրամանագրին։
Բացի այդ, գործակալությունը երկար ժամանակ չի հրապարակում միգրացիայի և մահացության վիճակագրությունը, հաղորդում է հեռուստաալիքը։
Դինչերը զբաղեցրել է իր պաշտոնը 2021 թվականի մարտին։
Գործակալության տվյալներով՝ 2021 թվականին Թուրքիայում գնաճի մակարդակը հասել է 36,1 տոկոսի, ինչը ռեկորդային է վերջին 19 տարիների ընթացքում։ Միևնույն ժամանակ, գործազրկության մակարդակը, ըստ 2021 թվականի նոյեմբերի վերջին տվյալների, մնացել է սեզոնային ճշգրտված 11,2% մակարդակում։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



