Վետերանների հոսպիտալ կբացվի. Զինվորի տան տնօրենը մանրամասներ է հայտնել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը նախատեսում է առաջիկայում Վետերանների հոսպիտալ բացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանը։
«Նախատեսվում է բացել Վետերանների հոսպիտալ, որը լինելու է համադրված ծառայություններով հագեցած բազմապրոֆիլ բուժհաստատություն, որտեղ կլուծվեն տղաների բոլոր խնդիրները՝ մեկ վայրում»,- նշեց Մինասյանը։
Նրա փոխանցմամբ՝ ծրագրի ընդհանուր բյուջեն 25 մլն դոլար է լինելու, առաջին դրամահավաքն արդեն ԱՄՆ-ում անցել է, հավաքվել է շուրջ կես մլն դոլար, առաջիկայում ևս սպասվում է համահայկական դրամահավաք։ Նա նշեց, որ վիրավոր զինվորների ու զինհաշմանդամների հետ կապված ծրագրչի «փաթեթը» կփակվի այն ժամանակ, երբ կունենան բոլոր տիպի ծառայությունները։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



