Կլիչկոն պատրաստակամություն է հայտնել զենքը ձեռքին կռվել Ռուսաստանի դեմ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ պատրաստ է ավտոմատը ձեռքին «պատերազմել» Ռուսաստանի դեմ։ Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
«Եթե ռազմական ագրեսիա սկսվի, ես՝ որպես նախկին զինվոր, ձեռքս կվերցնեմ ավտոմատը և կգնամ կռվելու», - ասել է Կլիչկոն։
Նախօրեին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել էր, որ Ուկրաինայում հակամարտությունն անխուսափելի չի համարում։ Նրա խոսքով՝ «դիվանագիտության համար դեռ ժամանակ ու տեղ կա»։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանն ունի ռազմական հնարավորություններ Ուկրաինա ներխուժելու համար, սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ վերջնական որոշում չի կայացրել այս հարցում։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



