Ամենավնասակար զգացումները
ԼԱՅՖShabat.am-ը գրում է.
Նախանձ
Հոգեբանների եզրակացությունները վկայում են՝ հարազատներին կամ անծանոթներին մշտապես նախանձողներն ավելի շատ են սրտային հիվանդություններ ունենում: Հիվանդանալու հավանականությունը 2,5 անգամ ավելի է նրանց համեմատությամբ, ովքեր շրջապատի նկատմամբ ունեն չեզոք կամ ավելի բարյացակամ վերաբերմունք:
Խանդ
Ավստրալացի հետազոտողներն ասում են, որ երբ մարդը խանդում է, նրա մարմնում խախտվում է հորմոնների հավասարակշռությունը, ինչի հետևանքով էլ զգալիորեն խախտվում է սեռական հորմոնների արտադրությունը (թե ինչպես՝ ճշգրտված չէ): Դա տղամարդկանց օրգանիզմում կարող է տեստոստերոնի պակաս առաջացնել, այնուհետև՝ անկարողության:
Ինքնաքննադատություն
Երբ մարդն իրեն ամեն ինչում չափազանց շատ է մեղադրում, ակամա ավելացնում է քաղցկեղով հիվանդանալու վտանգը: Գիտնականները նաև նշել են, որ ինքնաքննադատաբար տրամադրված մարդիկ ավելի շատ են վարակներով ախտահարվում:
Խղճահարություն
Սեփական անձի հանդեպ խղճահարությունը լյարդի համար շատ վտանգավոր է: Եթե մարդիկ անընդհատ իրենց զոհի կարգավիճակում են զգում, նրանց օրգանիզմում սաստիկ ավելանում է ացետիլխոլին նյութի քանակը, որը հայտնի է որպես «թուլության հորմոն», հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ անկմանը:
Ագահություն
Մարսողական համակարգի խանգարումներն առավել բնորոշ են ազդեցիկ մարդկանց, ովքեր անընդհատ առաջնորդվում են նյութական եկամուտ ստանալու մղումով: Նման մարդիկ հաճախ հիվանդանում են բուլիմիայով ու անորեքսիայով:



