Բզկտված ԱՐՑԱԽ. ՋԻՎԱՆԻ. Արտակ Զաքարյան
ԲԼՈԳՋԻՎԱՆԻ, գյուղ Արցախի Հանրապետության Մարտունու շրջանում, որը Նիկոլի և նրան կցված խունտայի շնորհիվ, ներկայումս ժամանակավորապես գտնվում է Ադրբեջանի «զինված ուժերի»վերահսկողության ներքո։
Համայնքը տեղաբաշխված է հանրապետության հարավարևելյան հատվածում։ Մարտունի շրջկենտրոնից գտնվում է 43 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 45 կմ հեռավորության վրա։ Համայնքը հարթավայրային է, ունի 1301,48 հա տարածք, որից 1172,56 հա գյուղատնտեսական նշանակություն, 95,65 հա անտառային հողեր։ Ջիվանի համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետը։
Նոր համայնք է, որպես առանձին համայնք հաստատվել է 2001 թվականի հունիսին: Մինչև հակառակորդի կողմից բռնազավթումը Ջիվանի համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 198 մարդ, կար 40 տնտեսություն։
Ինչպես Արցախի մնացած գյուղերում բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։ 2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 37 աշակերտներ։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



