Երևան, 31.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Երբ է այս տարի նշվելու Սուրբ Զատիկը

ՄՇԱԿՈՒՅԹ

Այս տարի՝ Ս. Սարգիս զորավարի տոնը փետրվարի 12-ին է: Մեծ Պահքը կսկսվի փետրվարի 28-ից: Միջինքը կլինի մարտի 23-ին, Ծաղկազարդը` ապրիլի 10-ին, Ս. Հարությունը` ապրիլի 17-ին:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

Սպիտակից մինչև Ալավերդի․ քննարկվել են քաղաքացիներին հուզող հարցերը․ Գագիկ Ծառուկյան Գերմանացիները մշակել են արևային վահանակները քողարկելու միջոց արդյունավետության նվազագույն կորստով. Դրանք նման են մարմարի, աղյուսի և կղմինդրիՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի այսօր Վանաձորում բшխվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Թուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Հրդեh՝ Երևանի տներից մեկում․ տnւժածներ չկան Մեկ անձի շոուի վերջը. ինչպե՞ս ներդնել իրական պառլամենտարիզմ Հայաստանում․ Էդմոն Մարուքյան Հայեր ջան սա ընտրություն է ճշմարտության և կեղծիքի միջև․ Տաթևիկ Կարապետյան Փոփոխությունները գալիս են Ուժեղ Արևածագ ու Ուժեղ Ծաթեր՝ Սամվել Կարապետյանի հետԵրևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն․ կան վիրավnրներ ֆրանսիական «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբի հաղթանակից հետո Փարիզում մասշտաբային անկարգnւթյուններ են սկսվել․ կան հարյուրավոր ձերբակալվածներ ՊՍԺ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 31-ից հունիսի 4-ին Հինգ տարեկան երեխա է ընկել իններորդ հարկի բնակարանի պատուհանիցՏասնյակ հասցեներում հունիսի 2-ին, 3-ին և 4-ին գազ չի լինելու «Բժիշկները չէին թաքցնում, որ լուրջ խնդիր է, ու գուցե աչքերս չբացեմ». Սամվել Մալոյանը՝ հրաշքով փրկվելու, «Ազգային երգիչ 2» նախագծում հաղթելու, անձնականի ու տեսահոլովակի մասին Կրակոց՝ Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում. բժիշկներն արձանագրել են 62-ամյա տղամարդու մահը Մեդվեդևը սպառնացել է Ուկրաինային ԱԷԿ-ին հարվածով Որոնք են աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբները՝ ըստ Forbes-ի Տասնյակ հասցեներում հունիսի 2-ին, 3-ին և 4-ին գազ չի լինելու Ուժեղ Հայաստանում գերակայելու է մարդու իրավունքը․ Արամ ՎարդևանյանՀունիսի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 8-ին, 9-ին, 10-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Անկեղծ ժպիտներ ու ջերմ ողջույններ. Գյումրին դիմավորեց Նարեկ ԿարապետյանինԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանումՀինգ տարեկան երեխա է ընկել իններորդ հարկի բնակարանի պատուհանից․ ՌԴ Լեփ-լեցուն Վարդանանց հրապարակը վանկարկում է` Սամվել՜ վարչապետԻ՞նչ եղանակ է սպասվում մայիսի 31-ից հունիսի 4-ին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները ՊՍԺ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը Ուռուցքաբանը նշել է խալերի վտանգավոր փոփոխությունները Ռուսաստանում կզբաղվեն պետծառայողների շրջանում ռուսերենի իմացության մակարդակի բարձրացմամբ Սամվել Կարապետյանը մինչև օրս կալանավորված է Ադրբեջանի պահանջով. Արամ ՎարդևանյանԵրբ ամեն 2-րդ երեխան աղքատության մեջ է, 2000 դոմիկ կա Շիրակում, ո՞նց ես պարգևավճար ստանում. Նարեկ ԿարապետյանՆերդրումներ ենք բերելու, որ Գյումրին դառնա միջազգային տուրիստական հանգույց. Սամվել ԿարապետյանԻտալիան արգելել է Քանյե Ուեսթի և Թրևիս Սքոթի համերգները Քաղցկեղի դեմ պայքարող հայտնի բլոգերը վաճառքի է հանել իր թանկարժեք զգեստապահարանը Բացահայտվել է ԱՄԷ-ի գաղտնի դերը Իրանի դեմ պատերազմում Մայր Աթոռում տեղի է ունեցել Արցախին, Հայոց gեղաuպանnւթյանը և հայ ազատագրական պայքարին նվիրված գրքերի շնորհանդեսը Բոլոր առևտրային նավերը պետք է օգտագործեն Հորմուզի նեղուցում նշանակված երթուղիները և ստանան ռшզմածովային ուժերի թույլտվություն․ Իրանի ռшզմական հրամանատարության հայտարարությունը Bloomberg․ Քուվեյթի ավիաբազային Իրանի ենթադրյալ հարվածի հետևանքով մի քանի ամերիկացիներ են վիրավորվել Իրաքյան «Քաթաիբ Հեզբոլլահ» շարժումը բացառում է զինաթափումը ԱՄՆ ճնշման ներքո Մենք զգում էինք ձեր աջակցությունն ամբողջ մրցաշրջանի ընթացքում․ Սպերցյանը դիմել է երկրպագուներին «Մոլդովական սցենարը» Հայաստանը տանելու է «վիլայեթացման». Հրաչյա ՌոստոմյանՍպասում ենք արդարության վերականգնմանը. Արագածոտնի թեմ Առաջին դասարանցիների վարքի համար գնահատականներ չեն դրվի. ՌԴ Ուկրաինական ԱԹՍ–ն հարվածել է Զապորոժիեի ԱԷԿ-ի 6-րդ բլոկի տուրբինային շենքին. Ռոսատոմի ղեկավար Թրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Հերթական վիճաբանությունը՝ Արարատի մարզում Ցրված սկլերոզ․ երիտասարդությունը խլող հիվանդություն Հրդեհ է բռնկվել Երևանի Սոսեի փողոցի տներից մեկում