Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Բանակը, եկեղեցին ու Արցախն ենք ուրանում...«Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունվարի 28-ը Հայկական բանակի ծննդյան օրն է, որն, ըստ ավանդույթի, տոնակատարություններով էինք նշում, սիրով, պատասխանատվությամբ, հպարտությամբ, հավաստում, որ բանակը մեր անվտանգության միակ երաշխավորն է, բայց հիմա ունենք տագնապի զգացողություն ամեն պահի, և այս նոր իրականությունն ունի կոնկրետ մեղավորներ ու պատասխանատուներ: Մեծագույն հպարտությամբ էինք մասնակցում զորահանդեսներին, խոսում նաև խնդիրների մասին, պաշտպանական գերատեսչությունն էլ չէր խուսափում պատասխանել մեր մտահոգություններին, «հակադարձել» լրատվամիջոցներին, հիմա դա չեն անում, «զահլա» չունեն:

Հիմա մի բոլ ճռճռան շնորհավորանքներ են հնչում, առաջ էլ էին տեքստեր ասվում, բայց առաջ ամեն ինչ այնքան զազրելի չէր, ինչպես հիմա: Հիմա, երբ ապրում ես այլ` ցավոտ իրականության մեջ, առավել քան երբևէ խոսքերն ազդում են նյարդերիդ վրա: Տղերքին հետ չենք բերի, բայց պարտության խարանը մեր ճակատից մաքրելու կարիք ունենք: Իսկ ի՞նչ է անում պետությունը դրա համար: Հիմա՝ հատկապես պատերազմից հետո, ցանկանում ենք հստակ գործողություններ տարբեր ոլորտներում: Հոգնել ենք դատարկ խոսքերից: Մեզ զանգ կախող է պետք, բայց բոլորը ճառ են ասում, բոլորը, ովքեր պիտի այդ զանգը կախեին: Մեկը պրոֆեսիոնալ բանակի մասին է խոսում, բայց խուսափում է Եռաբլուր ու Արցախ այցելելուց, մյուսները, լինելով բանակի ղեկավարները, անգամ շնորհավորական ուղերձ չեն հղում բանակի օրվա առթիվ:

Պաշտպանության նախարարը մեկ խոսք չասաց անգամ Եռաբլուր զինվորական պանթեոնում, որտեղ մի շարք պաշտոնյաների հետ էր այցելել: Եկել էին հարգանքի տուրք մատուցելու. դե, կարող էին, չէ՞, դա էլ չանել, ինչ կա որ: Այլևս զարմանալու ոչինչ չկա: Մարդիկ, որոնք իշխանության եկան սիրո ու համերաշխության մասին դատարկ լոզունգներով, ամենամեծ ատելությունը տարածողները դարձան: Այսքան պառակտված, այսքան իրարից զատ մեր երկրի վերնախավն ու հասարակությունը երբեք չեն եղել: Հոգևոր դասը երբեք պաշտոնյաներից առանձին ու միայնակ չի գնացել Եռաբլուր, իսկ հիմա արդեն որերորդ անգամ Վեհափառ հայրապետը բացառապես հոգևոր դասի ներկայացուցիչների հետ է այցելում Եռաբլուր և հանրային այլ վայրեր՝ կարծես թե այդպիսով կարմիր գիծ քաշելով իր և ներկա իշխանությունների միջև:

Սա ազդակներից մեկն է հանրությանը, որն, ավաղ, խուլ, կույր ու համր է ձևանում, պետությունն էլ շարունակում է «քայլել» անդունդի եզրով, իսկ եթե ոտքերի տակ եղած պա՞տն էլ փլվի ու ձորը գլորվենք: Այդ ժամանակ անգամ հասարակության միասնության վրա հույս դնել չենք կարող: Մեզ արժեքներն են միավորում, Հայկական բանակը, Արցախը, եկեղեցին, իսկ մենք հեռանում և ուրանում ենք ամենը: Մինչև ե՞րբ:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել