Վրաստանի վարչապետը վարակվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հայտնում են երկրի կառավարության մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ Ղարիբաշվիլիի մոտ հաստատվել է «Օմիկրոն» շտամը։
«Կառավարության ղեկավարի ինքնազգացողությունը լավ է, նա կշարունակի աշխատել հեռավար ռեժիմով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Վրաստանի վարչապետը պատվաստված է։ Նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել հերթական թեստավորման ժամանակ։
Հիշեցնենք, որ Ղարիբաշվիլին երկրորդ անգամ է վարակվում կորոնավիրուսով։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



