Իտալիայում տուգանք են սահմանել կորոնավիրուսի դեմ չպատվաստված տարեց անձանց համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀիսունից բարձր տարիքի բոլոր իտալացիները, որոնք չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ և պատվաստումից բացառության մասին բժշկական թուղթ չունեն, կարող են հարկային տեսչությունից տուգանք ստանալ՝ 100 եվրոյի չափով:
«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ համապատասխան որոշումը կայացրել է Իտալիայի նախարարների խորհուրդը, որը հունվարի 8-ից պարտադիր պատվաստման ռեժիմ է սահմանել Ապենինյան երկրում 50+ տարիաքի անձանց համար: Միևնույն ժամանակ քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվել «Քովիդ-19»-ի դեմ գոնե առաջին չափաբաժինը ստանալ փետրվարի ընթացքում:
Նրանք, ովքեր դա չեն անի, երկու շաբաթ անց չեն կարողանա աշխատանքի գնալ: Փետրվարի 15-ից 50-ից բարձր բոլոր իտալացիները պետք է այսպես կոչված՝ «խստացված» green pass ներկայացնեն աշխատանքի վայր ներկայանալիս:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



