Կոտայքում 50–ամյա վարորդը, Kia Sorento-ով մի քանի պտույտ գլորվելով, կողաշրջված հայտնվել է ձորում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՓետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20–ի սահմաններում 50-ամյա Արմեն Գևորգյանը իր վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 29-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլորվել ձորը և կողաշրջվել:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Մինչ կժամանեին հրշեջ-փրկարարները, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնել, հայտնելով, որ ինքը չի տուժել:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



