Վաղը «FlyOne Armenia»-ն Երևան- Ստամբուլ-Երևան ուղղությամբ առաջին չվերթը կիրականացնի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«FlyOne Armenia» ավիաընկերությունը պատրաստ է Երևան- Ստամբուլ-Երևան ուղղությամբ առաջին չվերթի իրականացմանը, որը կայանալու է փետրվարի 2-ին: Բոլոր նախապատրաստական աշխատանքներն արված են, հակահամաճարակային միջոցառումները հաշվի են առնված: Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով չվերթերի նկատմամբ հետաքրքրություն կա, «Արմենպրես»-ին հայտնել են «FlyOne Armenia» ավիաընկերությունից։
Սկզբնական շրջանում նախատեսված է Երևան- Ստամբուլ- Երևան ուղղությամբ շաբաթական երկու չվերթ իրականացնել: Չվերթի համար նախատեսված օրերն են՝ երկուշաբթին և ուրբաթը: Առաջիկայում ավիաընկերությունը նախատեսում է Երևան- Ստամբուլ- Երևան երթուղով իրականացնել շաբաթական երեք թռիչք՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



