Ամանորյա հեշտ և համեղ աղցան
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Ամանորյա ակտիվ նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսված են: Բոլորը կատարում են գնումներ, պլանավորում են, թե ինչպես են անցկացնելու և որտեղ են նշելու Նոր Տարին: Այս ամենին զուգահեռ կանայք նաև շատ դժվար որոշումների կայացման գործընթացում են. ի՞նչ ուտեստներ պատրաստել:
Կանանց այս մտատանջությունները մի փոքր թեթևացնելու համար ներկայացնում ենք հետաքրքիր և համեղ աղցանի բաղադրատոմս: Այս աղցանի համար պահանջվող մթերքներն են՝ նուռ, պահածոյացված եգիպտացորեն, խոզապուխտ, հոլանդական պանիր և թթվասեր:
Խոզապուխտը և պանիրը հարկավոր է երկարությամբ բարակ կտրատել, ավելացնել նռան հատիկներn ու եգիպտացորենը, այնուհետև թթվասեր և աղ:
Հեշտ, հարմար և համեղ: Բարի աշխորժակ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



