«Քաղաքը, որը միշտ սպասում է ու գրկում քեզ կարոտած». Նազենի Հովհաննիսյան
ԼԱՅՖՀաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Երեւանի կենտրոնում։
Դերասանուհին կադրում վառ հագուստ է կրում, արեւային ակնոց.
Հրապարակմանը կից նա գրել է.
«Քաղաքը, որը միշտ սպասում է ու գրկում քեզ՝ կարոտած: Քաղաքը, որը թաքցնում է ձմռանն իր գույները, որպեսզի մարդի՛կ դառնան գունավոր ու հոգ տանեն իր մասին:
Քաղաքը, որը լռում է, երբ անհանգիստ է ու տխուր, և աղմկում, երբ գարնան սպասման մեջ է:
Քաղաքը՝ ծնողի պես ներող ու հասուն,երեխայի պես ծիծաղկոտ ու միամիտ իմ ԵՐևԱՆ- քաղաքը:
Արևալույսով թող բացվի նոր օրդ, խավարը վանվի ու մնա Լույսը:
Մնա Մարդը:
Մնա՛ Սերը»,- գրել է նա։

1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»



