Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանական կողմը ոչ միայն խոսքով, այլ նաև ֆինանսական հսկայական ռեսուրսներով պայքարում է Նժդեհի դեմ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ադրբեջանի նախագահը երեկ՝ հերթական հարցազրույցի ժամանակ, կրկին խոսել է Հայաստանի մասին, մեզ անվանել ֆաշիստ, տարբեր հանցագործությունների մեջ է մեղադրել Հայաստանին։

Այս թեմայի մասին զրուցել ենք ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ։

Հարցին, թե Իլհամ Ալիևը ի՞նչ նպատակով է նման հայտարարություններով հանդես գալիս, այն դեպքում, երբ շարունակ խոսում է տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մասին` ադրբեջանագետն ասաց․ «Մինչև պատերազմն էլ բոլորս հիշում ենք Ալիևի հայատյաց ելույթները, որոնց մասին բազմաթիվ առիթներ ունեցել ենք խոսելու, միջազգային զեկույցներ էլ կան դրանց հետ կապված, որոնք քննադատում են այդ քաղաքականությունը, էլ չեմ խոսում Ռամիլ Սաֆարովի հայտնի դեպքի մասին, երբ Ալիևը հերոսացրեց քնած հային կացնահարողին։ Արդեն հետպատերազմյան շրջանում, երբ թվում է, թե Ալիևն իր նպատակին հիմնականում հասել է, պետք է նշեմ, աչքի է ընկնում նոր հայատյաց ու ռազմատենչ ելույթներով։ Այս շրջանում Ալիևի ելույթների հիմնական շեշտադրումներն այն են, թե հայերը վախկոտ են, հայերը մշտապես փախչում են, լքել են բանակը, շատ հաճախ նշում է, որ հայերը մշտապես ապրելու են որպես պարտված ժողովուրդ, իսկ ադրբեջանցիները՝ որպես հաղթող։ Այդ հռետորաբանությունն ուղղակիորեն հիշեցնում է հենց ֆաշիստական Գերմանիայում հնչող շատ-շատ ձևակերպումներ, երբ մի ազգը փորձում են գերակա ներկայացնել՝ շարունակ նսեմացնելով ու ստորադասելով մեկ այլ ազգի։ Ալիևն ակտիվորեն զբաղված է հենց այդ քարոզով, որն ակտիվորեն զուգահեռվում է մամուլով ընթացող քարոզարշավին, դասագրքերում քարոզվող հայատյացությանը։ Այո՛, մի կողմից նա խոսում է խաղաղության մասին՝ հստակ դնելով խաղաղության մասին իր պայմանները, իսկ իր պատկերացրած խաղաղությունը փաստացի առանց Արցախի, ըստ էության, նաև առանց Սյունիքի Հայաստանն է, որը ոչնչի ունակ չի լինելու։ Վերջին ելույթը. նշեմ, որ Ալիևն այցելել էր Գյանջա ու հենց այնտեղ էր հարցազրույց տվել, նշել, թե պատերազմի օրերին այնտեղ հայերը սպանել են երեխաների, նման ձևակերպումներ է արել ու այդ ֆոնին որոշել է ներկայացնել, թե հայերը ֆաշիստ են, ու դա տասնամյակներով այդպես է եղել։ Հարցազրույցի մի ընդգրկուն հատվածում նա անդրադարձել է նաև Գարեգին Նժդեհին, ու այստեղ հստակ է դարձել, թե ինչու է ադրբեջանական կողմն արծարծում Նժդեհի թեման։ Նժդեհի գաղափարները, սիմվոլիկան հանգիստ չեն թողնում մեր հակառակորդին անգամ հարյուր տարի անց, ինչը փաստում է Նժդեհի մեծության մասին։ Ադրբեջանական կողմը ոչ միայն խոսքով, այլ նաև ֆինանսական հսկայական ռեսուրսներով պայքարում է Նժդեհի դեմ՝ փորձելով նրա անցյալը շարունակ թիրախավորել, դա օգտագործել հայ-ռուսական հարաբերություններում սեպ խրելու համար»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել