Երևան, 30.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Գնդի հրամանատարը ստիպել է ամբողջ զորքի դիմաց ավել անել, ծեծել են, մի ամբողջ օր հաց չեն տվել». Կապանի զորամասից անհետացած Վլե Ֆերոյանից հարազատները դեռ նորություն չունեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վլեից դեռ ոչ մի նորություն չունենք, դիմում ենք գրել ՊՆ, չգիտեմ, սպասում ենք անհամբեր, նորից գնալու եմ նախարարություն պահանջելու, որ երբ երեխան հայտնաբերվի, նրան նորից այդ զորամաս հետ չուղարկեն։ Tert.am-ի հետ զրույցում ասաց ազգությամբ եզդի Վլե Ֆերոյանի տատիկը` Ռուզաննա Ֆերոյանը։

«Վլեի հայրը ազատազրկման է դատապարտվել 12 տարով, իրենք երկու եղբայրներով ՌԴ-ից եկել են ծառայելու, մեկը Ջաբրայիլում է ծառայել, վիրավորվել է, հունվարի 29-ին է զորացրվել, ամսի 31-ին էլ Վլեին ենք ուղարկել բանակ։ Ոչ տուն ունեն, ոչ տեղ ունեն, գյուղից մեկը տուն է տվել ժամանակավոր, մինչև հայրը դուրս գա բանտից, իրենք իրենց խնդիրները լուծեն»,- ասաց Վլե Ֆերոյանի տատիկը։

Հարցին` վերջին հեռախոսազրույցի ժամանակ ինչ է պատմել Վլե Ֆերոյանը զորամասում տեղի ունեցած միջադեպի մասին, Ռուզաննա Ֆերոյանը նշեց.

«Ասել է` ինձ այստեղ նեղում են, ասել են՝ պետք է զուգարան մաքրես հենց առաջին օրը։ Հունվարի 31-ին գնացել է, ամսի 1-ի առավոտյան, երկու եզդի են եղել, շարք են կանգնեցրել և պահանջել են մաքրել զուգարանը, Վլեն հրաժարվել է մաքրել, ասել են՝ եթե չմաքրես, կդատվես, որից հետո երկուսին էլ ծեծել են։ Մի ամբողջ օր Վլեին ու մյուս նորակոչիկին հաց չեն տվել, Վլեն առողջական խնդիրներ ունի, ամբողջ օրը դրսում ցրտին կանգնած են եղել»։

Տիկին Ռուզաննան նշեց, որ իրենք դեպքի մասին իմացել են այն բանից հետո, երբ մյուս նորակոչիկը զանգահարել է հարազատներին և խնդրել, որ գան իր հետևից։

«Մենք իրենց միջոցով ենք իմացել, որ Վլեն չկա։ Մյուս տղան չի փախել, մնացել է զորամասում։ Նրա ծնողները երեկ գնացել են զորամաս, ամբողջ օրը սպասել են զորամասի դիմաց, ասել են՝ ցույց տվեք մեր տղային, ցույց չեն տվել, սակայն երբ այլ ծնողներ ու լրագրողներ են միացել, այդ ժամանակ ծնողներին կանչել են ներս, ներողություն են խնդրել, ասել են` չի մաքրել, ավելը շպրտել է հրամանատարի վրա, դրա համար մի անգամ խփել ենք։ Այս ամբողջը այդ տղայի հայրն է ինձ պատմել հեռախոսով»։

Ռուզաննա Ֆերոյանը մեզ հետ զրույցում ասաց Կապանի զորամասի այն հրամանատարների անունները, որոնց մասնակցությամբ եղել է միջադեպը։

«Իր զորամասի հրամանատար Ցոլակ Խաչատրյանն է Վլեին և մյուս նորակոչիկին շարք կանգնեցրել, ստիպել ամբողջ զորքի դիմաց ավել անել, մաքրել զուգարանները, ծեծի ենթարկել, կարանտինի կամբատը եղել է Արմեն Ավագյանը, ինքն էլ է միջադեպի մասնակից»,- ասաց Ռուզաննա Ֆերոյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 31-ին բանակ զորակոչված ազգությամբ եզդի Վլե Ֆերոյանի հարազատները ահազանգել են, որ իրենց ազգականին դաժան ծեծի են ենթարկել, ստիպել մաքրել զուգարանները, նշել են, որ Կապանի զորամասի հրամանատարական կազմը նսեմացրել և ծեծի է ենթարկել Ֆերոյանին, որից հետո զինվորը դիմել է փախուստի և մինչ այս պահը նրա մասին որևէ լուր չկա։

Քանաքեռավանում ձերբակալվել է 2 անձԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումՀնարավոր են ԿԲ կայքի և բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքի խափանումներՖրանսիայում վերսկսվել են Առաջին համաշխարհային պատերազմի ռուս զինվորների աճյունների որոնումները«Վեոլիա ջուր»-ը հայտարարություն է տարածելԻնձ դուր չի գալիս. Փաշինյանը բացասական արտահայտվեց գործարարների նկատմամբ ճնշումների մասինՆկարիչներ, դուք ապագա չունեք. Արշակ ԿարապետյանԻնչպես է հակամարտությունը կենսաբազմազանությունը կանգնեցնում վտանգավոր սահմանագծին«Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP, որը կպաշտպանի Հայաստանի ազգային շահերն ու անվտանգությունըԿարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլըՀանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակումSilicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետԿայուն ապագայի թվային ճարտարապետությունը․ IDBank-ի հոդվածը Regional Post ամսագրումՈղբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին․ ShamshyanՔՊ-ականներ, ձեր պատճառով եռաբլուրը եռապատկվել է․ դա հիշե՛ք, դրա մասին մտածեք․ Արեգա ՀովսեփյանԸնդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստըՓաշինյանի ասած խաղաղությունը չկա, պայմանագիրը չկա, կա Ալիևին արվող զիջումների մեծ շղթան. Արամ ՎարդևանյանԱլիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին․ Report Իրանն ԱՄՆ-ից պահանջել է ապացուցել Հորմուզի նեղուցը ականներից մաքրելու մասին հայտարարությունը Արեգակնային համակարգում նոր գաճաճ մոլորակի թեկնածու է հայտնաբերվել Երկրներ, որոնք այս տարի գազ չեն ունենաԵգիպտոսը Կարմիր ծովի ռազմականացումը անընդունելի է համարում Կանանց իրավունքների դրոշակակիր Ծովինար Վարդանյանը ջրով լի շիշը փոխանցում է Ազգայի «ախոռի» «իրանցական» ռմբարկուին. Ա. Կոստանյան«Սարսափելի լուրեր զորքերից․ ի՞նչ հրաման են տվել»․ պահեստազորի փոխգնդապետ Իշխանությունը տենց պեն ա. բայց չպետք է մոռանալ, որ մի օր էդ «իշխանությունն» իրենց էլ չի փրկելու. Աննա Կոստանյան76 տարեկանում կյանքից հեռացել է ռեժիսոր Հրանտ Հակոբյանը Ալիևն այլևս չի կարող Հայաստանից որևէ զիջում պահանջել. մենք չենք փոխելու մեր Սահմանադրությունը. Նարեկ ԿարապետյանՍոցփաթեթի ամբողջական վերացման նախագիծն անընդունելի է. Հրայր ԿամենդատյանՍուրեն Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջիկա անելիքները Ժողովրդին սպառնալով և ահաբեկման միջոցով պահում են իրենց իշխանությունը. Արմեն ՄանվելյանԱմիօ բանկի Վարչության նախագահ Անդրանիկ Գրիգորյանը Forbes-ի հատուկ հրապարակման շրջանակում անդրադարձել է կայուն ֆինանսավորման դերինԻՀՊԿ-ն հայտնել է, որ Հորմուզի նեղուցում երեք նավթատար լցանավ է պայթել ԶՊՄԿ-ի նախաձեռնությամբ ազդակիր Սյունիք բնակավայրի միջնակարգ դպրոցի աշակերտները և ուսուցիչները հյուրընկալվեցին ընկերությունումՆոր Գեղի-Աշտարակ ճանապարհին «Nissan»-ը բшխվել է հողաթմբերին ու քարերին և հայտնվել դաշտում. կա վիրավnր ՀՀ-ում նոյեմբերի 1-30-ը որոշ բժշկական արտադրատեսակներ, դեղորայք, կոշկեղեն, տան և ինտերիերի պարագաներ, անվադողեր և այլն կդրոշմավորվեն Տավուշի մարզի Մովսես բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ Վահագն Ալեքսանյանին պետք է շտապ մանդատից զրկել. Աննա ԿոստանյանԵրևանից Միներալնիե Վոդի ուղևորվող «Ազիմուտ» ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից կարճ ժամանակ անց վերադարձել է «Զվարթնոց» օդանավակայան Իսկ դուք նկատեցի՞ք, որ ԱԺ նիստերի դահլիճի դուռը դրսից փակել էին. Աննա Կոստանյան72-ամյա թոշակառուն թունավոր հեղուկ է խմել և մահացել Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները չեն ներառում ԵՄ մասնակցությունը Եվրոպական կենտրոնական բանկի տնօրենը հայտարարել է հրաժարական տալու մասին Ռուսաստանը ենթարկվել է անօդաչուների ամենազանգվածային հարձակումներից մեկին. խոցվել է 1200 ԱԹՍ Կոնվերս Բանկը միացել է «ՔոՔո» և «Դինգո Թիմ» ՀԿ-ների նախաձեռնությանը Կադրեր՝ այսօրվա ԱԺ միջադեպիցՍերբիայում նոյեմբերի 1-ին կրկնակի քվեարկություն տեղի կունենա Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում․ իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները Փաշինյանը ստել է հանրությանը, իսկ Ալիևը՝ Փաշինյանին. Նարեկ ԿարապետյանԴուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին