Հանրահայտ երգչի կինը Nissan Murano-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վարորդը փախուստի չի դիմել. օգնել է վիրավորին տեղափոխել հիվանդանոց
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ փետրվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 33-ամյա Լիլիթ Գ-ն իր վարած Nissan Murano մակնիշի ավտոմեքենայով Հանրապետության 62/3 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն Էլիզա Ե-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն, այնուհետև օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին և փրկարարներին վրաերթի ենթարկվածին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վարորդը ճանաչված երգիչ Արա Մարտիրոսյանի կինն է։ Վերջինս նույնպես ժամանել էր դեպքի վայր։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



