Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Կապանի զորամասից փախուստի դիմած եզդի զինծառայողը զանգահարել է տուն. ինչ է ասել տանեցիներին. մանրամասներ

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Արդեն 2 օր է, ինչ համացանցում ակտիվ շրջանառվում է Կապանի զորամասերից մեկում տեղի ունեցած սկանդալային դեպքը:

Ըստ մամուլում տարածված լուրերի՝  եզդի նորակոչիկին ստիպել են մաքրել զուգարանը, դաժան ծեծի ենթարկել և զրկել հացից, և նա, գտնվելով այդ ճնշումների տակ, փախուստի է դիմել զորամասից: Այս տեղեկության հետ զուգահեռ այսօր արդեն սկսեց տարածվել մեկ այլ լուր, որում նույն զորամասում ծառայող զինվորը պատմում է, որ նման բան չի եղել և հենց Վլեն է իրեն սխալ պահել հրամանատարության առաջ, նա հրաժարվել է կարգի բերել իր ննջասենյակը և կրել զինվորական համազգեստը, վերջինս ճնշումների չի ենթարկվել:

Պարզաբանում ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց նորակոչիկի տատիկի՝ Ռոզա Ֆերոյանի հետ, որը հերքեց իր թոռան զինակցի հայտնած լուրը:

Նա նշեց, որ եթե թոռը հրաժարվեր համազգեստ կրելուց և ծառայելուց, ապա առողջական խնդիր ունենալով ինքնակամ չէր գնա զինկոմիսարիատ և խնդրեր, որ իրեն հաշվառեն ծառայության. «Վլեն կրծքավանդակի հետ կապված առողջական խնդիր ունի, բայց ինքը չի նայել դրան, գնացել է Աշտարակի զինկոմիսարիատ և խնդրել, որ իրեն տանեն ծառայության: Բացի սա, եթե ինքը չցանկանար ծառայել, ապա Ռուսաստանի Դաշնությունից չէր վերադառնա հայրենիք՝ ծառայելու նպատակով»,- նշեց զորամասը լքած զինծառայողի տատը:

Վերջինս իր համոզմունքը հայտնեց, որ այն զինվորին, որը հերքել է իր թոռան հետ կատարվածը, ստիպել են, որ զանգահարի և այլ պատմություն պատմի. «Պարզից էլ պարզ է, իրեն սովորեցրել են, որ նման բաներ ասի, իր ասածները իրականությանը չեն համապատասխանում»,- պատմեց Ռոզա Ֆերոյանը:

Հետաքրքրվեցինք, թե արդյոք գիտեն որտեղ է գտնվում այս պահին Վլեն, կապի դուրս եկե՞լ է նրանց հետ, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այսօր նոր մեզ հետ կապի է դուրս եկել՝ 2 ժամ առաջ, ասաց, թե որտեղ է գտնվում և նշեց, որ շուտով կգա Երևան՝ հանձնվելու: Վլեն միայն մեկ բան ասաց, որ այդ զորամասում ոչ մի դեպքում զինծառայությունը չի շարունակի, յուրաքանչյուր զորամաս կգնա, բացի Կապանի զորամասից»,- ընդգծեց Ռոզա Ֆերոյանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 3-ին, այս դեպքին անդրադարձ էր կատարել նաև ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը՝ նշելով, որ զորամասն ինքնակամ լքած զինվորի դեպքի մասով սկսվել է քննություն, որի շրջանակներում գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն է պատճառ հանդիսացել զորամասն ինքնակամ թողնելու:

Զվարթ Պետրոսյան

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել