Ուկրաինան և Թուրքիան պայմանավորվել են ընդլայնել անօդաչու սարքերի արտադրությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿիևն ու Անկարան պայմանավորվել են ընդլայնել «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) արտադրությունն Ուկրաինայում։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է РИА Новости-ն։
Զելենսկին նշել է, որ համապատասխան համաձայնագրի ստորագրումը կապահովի նոր աշխատատեղեր, կբարձրացնի երկրի պաշտպանունակությունը և կներդնի նոր տեխնոլոգիաներ։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ով փետրվարի 3-ին ժամանել է հանրապետության մայրաքաղաք։ Պետությունների ղեկավարները դեմ առ դեմ զրուցել են, ինչպես նաև ստորագրել են երկու երկրների միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիր և համատեղ մաքսային խորհրդի ստեղծման մասին հուշագիր։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



