Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Պատերազմում այդքան զինվոր կորցնելուց հետո էլ շարունակում ենք խաղաղ պայմաններում զինվոր կորցնել, նրանց նսեմացնել

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ներկայացրել է ահազանգ, որի համաձայն, Կապանի զորամասերից մեկում հրամանատարական կազմը նսեմացրել և բռնության է ենթարկել նորակոչիկին՝ ստիպելով մաքրել սանհանգույցը, ինչի հետևանքով նորակոչիկը փախուստի է դիմել:

ՊՆ-ն արդեն տեղյակ է դեպքին և նախաքննություն է սկսվել այդ առնչությամբ:

Այս թեմայի մասին զրուցել ենք իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ։

Հարցին, թե արդյո՞ք դեպքի մասին այլ մանրամասներ կան և առհասարակ նման դեպքերն ինչպե՞ս եք գնահատում` իրավապաշտպանն ասաց. «Մանրամասների չեմ տիրապետում, տեղյակ եմ այն չափով, որ չափ մամուլում է գրված: Ընդհանուր առմամբ, պետք է ասեմ, որ նախկին բարքերը բանակում շարունակվում են՝ մթնոլորտը, կարգապահությունը զորամասերում, որ պատերազմից հետո պետք է կարգավորվեր, չենք տեսնում: Հրամանատարների կողմից զինվորների նսեմացման երևույթները հաճախադեպ երևույթներ են, ու քանի որ հրամանատարներն անպատժելի են, նույն կերպ էլ շարունակում են: Եզդիների նկատմամբ նման վերաբերմունքն առաջին դեպքը չէ, մենք զբաղվում էինք Յուրիկ Բրոյանի դեպքով, որին ևս այս նույն ձևով նսեմացրել ու ստորացրել էին, բռնությունների էին ենթարկել, եթե չեմ սխալվում՝ նա մեկ օրվա զորակոչված էր:

Այսպիսի դեպքերից հետո տվյալ զինվորն ինչպե՞ս պետք է վերաբերվի բանակին, այդ հրամանատարական կազմին: Պաշտպանության նախարարը պարտավոր է վերջապես հայտարարել, որ ինքն իրոք պաշտպանության նախարար է և իր խոսքն ասել, հանրությունը պետք է լսի՝ ի՞նչ է մտածում պաշտպանության նախարարը»։

Հարցին, թե ինչո՞ւ այդ խնդիրները տարիներով չեն լուծվում և հրամանատարական կազմն ինչո՞ւ է անպատիժ մնում` իրավապաշտպանն ասաց. «Քանի որ իրենց համարում են անպատժելի, նույն տրամաբանությամբ էլ առաջնորդվել են պատերազմի ժամանակ, երբ լքում էին զինվորներին: Վարչապետը, որ խոսում է բանակի բարեփոխման մասին, դրա մասին ոչ մի նշույլ չկա, ոչ մի խոսք կամ կոչ չի հնչում: Խաղաղ պայմաններում զոհվածների թիվը տեսանք. 2020 թվականին՝ 100 զինծառայող, 2021-ին՝ 76, սրանք սարսափելի թվեր են: Պատերազմում այդքան զինվոր կորցնելուց հետո էլ շարունակում ենք խաղաղ պայմաններում զինվոր կորցնել, նրանց նսեմացնել: Թող պաշտպանության նախարարը բացատրություն տա, թե ինչո՞ւ են զինվորներին նսեմացնում, ու ո՞վ է պատժվելու, դա իր գործառույթն է, թող հանրությանը բացատրություն տա՝ ո՞ր իրավունքով են զինվորին նսեմացնում, ինչո՞ւ կարգապահություն չկա զորամասերում, ինչո՞ւ է պահպանվում կրիմինալ մթնոլորտն այնտեղ»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել