ԱՄՆ-ն սկսել է զորքերի տեղափոխումը Եվրոպա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ն սկսել է լրացուցիչ զորքերի տեղափոխումը Եվրոպա: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով CBS հեռուստաալիքին։
Լրագրողների տվյալներով՝ փետրվարի 3-ի ցերեկը ԱՄՆ բանակի մոտ 2000 զինծառայողներ օդ են բարձրացել Ֆորտ Բրեգ (Հյուսիսային Կարոլինա) զորամասից C-17 Globemaster ինքնաթիռով։
Մոտ 1700 զինծառայող կտեղակայվի Լեհաստանում, իսկ մնացածները ժամանակավորապես կտեղակայվեն Գերմանիայում։
Նշվում է, որ տեղափոխումն իրականացվում է Ուկրաինայի շուրջ լարվածության հետ կապված Վաշինգտոնի պատասխանի շրջանակներում։ Միևնույն ժամանակ չի նախատեսվում բուն Ուկրաինայում ամերիկացի զինվորականներ տեղակայել։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



