Այն մասին, թե ինչու պետք է հաճախ բազուկ օգտագործել
ԼԱՅՖShabat.am-ը գրում է.
Ասում են՝ բազուկն իր բաղադրատոմսերում հաճախ օգտագործում էր նաև Հիպոկրատը: Նա բազուկի տերևներն օգտագործում էր մաշկային բորբոքումներն ու վերքերը բուժելու համար, իսկ բազուկի հյութը խորհուրդ էր տալիս խմել՝ որպես աֆրոդիզիակ:
Հին ավանդազրույցների համաձայն՝ բազուկն օժտված էր նաև մոգական հատկություններով. բավական էր, որ կինն ու տղամարդը ուտեին նույն բազուկից ու նրանք անմիջապես կսիրահարվեին միմյանց: Իսկ Բալկաններում հավատում էին, որ ուտելով բազուկը՝ հնարավոր է պաշտպանվել նաև խոլերայից:
Սակայն բոլոր ժողովուրդների մոտ չէ, որ բազուկն ասոցիացվում էր դրականի հետ: Օրինակ՝ հին պարսիկները խուսափում էին այս բանջարեղենից՝ հավատացած լինելով, որ այն բերում է վեճեր ու կռիվներ: Սակայն ամեն դեպքում փաստ է, որ այս հրաշք բանջարեղենն օժտված է զարմանահրաշ հատկություններով, և նրա պարբերաբար օգտագործումը շատ կարևոր է առողջ օրգանիզմ ունենալու համար:



