Լիբիայի կրթության նախարարությունը «Օմիկրոն» վարակը շփոթել է «Մակրոն»-ի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼիբիայի կրթության նախարարությունը խորհուրդ է տվել փակել դպրոցներն ու անցնել կարանտինի՝ կապված «Մակրոն» վիրուսի տարածման հետ, հայտնում է gazeta.ru-ն:
«Սովորողների շրջանում «Մակրոն» վիրուսի նոր դեպքերի ի հայտ գալու կապակցությամբ որոշում է կայացվել Ջուֆրայի ուսումնական հաստատություններում դասերը դադարեցնել փետրվարի 3-ից մինչև հինգշաբթի՝ փետրվարի 10-ը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կորոնավիրուսի «Օմիկրոն» հիմնամանրէի անվան մեծ եղած տառասխալը համահունչ է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի անվան հետ՝ առաջացնելով զավեշտարի իրավիճակ: Դրա պատճառով փաստաթղթի լուսանկարը տարածվել է սոցիալական ցանցերում։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



