Կրեմլը հաստատել է Մակրոնի այցը Մոսկվա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 7-ին Մոսկվայում կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Բանակցությունների արդյունքներով կկայանա համատեղ մամուլի ասուլիս։
«Այո, իսկապես, Պուտինն ու Մակրոնը պայմանավորվել են, որ Մակրոնը Մոսկվայում կլինի երկուշաբթի։ Երկուշաբթի կկայանան ռուս-ֆրանսիական բանակցությունները, որի արդյունքներով համատեղ մամուլի ասուլիս կանցկացվի»,- ասել է Պեսկովը։
Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը Մոսկվայում կայանալիք բանակցություններում առաջին հերթին կքննարկեն անվտանգության երաշխիքները։ «Օրակարգում շատ թեմաներ կան, առաջին հերթին, իհարկե, սա իրավիճակի քննարկումն է անվտանգության երաշխիքներով»,- ասել է Պեսկովը։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



