Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է թռչունների կողմից մասամբ վնասված տղամարդու դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ փետրվարի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։25-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ անանցանելի վայրում, դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում բերանքսիվայր հայտնաբերել են մոտ 40-45 տարեկան տղամարդու դի։ Մարմնի որոշ հատվածներ թռչունները վնասել են։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



