Թուրքիան պատրաստ է միջնորդ լինել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև․ Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան պատրաստ է ստանձնել Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև միջնորդությունը, եթե նման անհրաժեշտություն առաջանա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծրագրված այցից հետո, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։
«Եթե հարգարժան պարոն Պուտինի Թուրքիա կատարած այցից հետո նման անհրաժեշտություն առաջանա, մենք պատրաստ ենք ստանձնել միջնորդությունը»,- ասել է Էրդողանը։
«Մենք հիմա Ռուսաստանի հետ ունենք երկկողմանի լուրջ հարաբերություններ։ Այդ հարաբերություններն արտառոց են, կարևոր են նաև դրա համար ձեռնարկվելիք քայլերը։ Ուստի, ես շատ եմ կարևորում պարոն Պուտինի հետ հանդիպումը։ Իհարկե կարևոր է նաև ուկրաինական թեման,֊ասել է Էրդողանը։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



