Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Սա ոչ թե փորձ է բուժման մեթոդներ գտնելու, այլ տարբերակներ՝ հիվանդի վիճակը մեղմացնելու համար». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում գործող գիտական խմբի գիտահետազոտական աշխատանքների առաջնային ուղղվածությունն է աուտոիմուն հիվանդությունների առաջացման և զարգացման համար պատասխանատու իմունային պաթոգենիկ մեխանիզմների ուսումնասիրությունը։

«Մեր գիտական խումբը գործում է Մոլեկուլաբջջային իմունաբանության լաբորատորիայի հիման վրա: Կան ուսումնասիրության մի քանի ուղղություններ՝ հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը, շաքարային դիաբետի երկրորդ տիպը` իր իմունային խնդիրներով և երևանյան հիվանդությունը, որը մեզ մոտ շատ է տարածված: Հիմնականում այս երեք պաթոլոգիաների իմունային բաղադրիչն ենք ուսումնասիրում: Լաբորատորիան մեծ է, մեր գիտական խումբը բաղկացած է երեք հոգուց: Ես ավելի շատ զբաղվում եմ հակաֆոսֆոլիպիդային սինդրոմով, խմբի մյուս անդամը՝ Սոնան, դիաբետով: Յուրաքանչյուրս ունենք մեր առաջադրանքը, չնայած դրան գործն ընդհանուր է, բոլորս պատկերացում ունենք ընդհանուր փորձերի մասին, մասնակցում ենք դրանց, բայց կա ներքին բաժանում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Անուշ Մարտիրոսյանը:

No description available.

Նշում է՝ հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը (ՀՖՀ) հիմնականում հեշտ կառավարվող հիվանդություն է, եթե գտնվի բուժման ճիշտ մոտեցում: «Հնարավոր է յուրաքանչյուր հիվանդի համար գտնել ճիշտ մոտեցում և հնարավորինս թեթևացնել հիվանդության ընթացքը: Համախտանիշի հիմքում ընկած է հակաֆոսֆոլիպիդային հակամարմինների առաջացումը, որոնք կարող են խթանել տրոմբոզներ և հղիության տարատեսակ բարդություններ։ Առաջին խնդիրը դիագնոստիկան է, լինում են դեպքեր, երբ այն ճիշտ չի արվում»,-ընդգծում է մեր զրուցակիցը: Այժմ փորձերն արվում են մկների վրա, մինչ այդ ուսումնասիրությունները բջիջների վրա էին: «Ուսումնասիրում էինք բջիջների ֆունկցիան, թե ինչպես են հակամարմիններն ազդում իմունային բջիջների ակտիվության, նրանց գործունեության վրա, հիմա ավելի շատ մկների վրա ենք ուսումնասիրություններ կատարում, որպեսզի տեսնենք բուժման արդյունքները»,-հավելում է գիտաշխատողը:

Ընդգծում է՝ ՀՖՀ-ն, ինչպես և աուտոիմուն հիվանդությունների մեծամասնությունն անբուժելի է, սակայն ՀՖՀ ունեցող պացիենտների բուժման ու կյանքի որակի բարձրացման նոր մեթոդների մշակման համար կարևոր է բարդությունների զարգացմանը տանող ընթացակարգերի լավագույն հասկացումը։ «Սա ոչ թե փորձ է բուժման մեթոդներ գտնելու, այլ տարբերակներ՝ հիվանդի վիճակը մեղմացնելու համար: Հակամարմինները չենք կարող հանել հիվանդի օրգանիզմից, բայց կարող ենք այնպես անել, որ բջիջների «պատասխանը» հակամարմիններին մեղմ լինի, և արդյունքում չառաջանան տրոմբոզներ: Ստացվում է, որ մարդն ապրում է այդ հիվանդությամբ, բայց բարդություններն ավելի հազվադեպ են լինում: Չի կարող այնպես պատահել, որ դրանք ընդհանրապես չլինեն, պետք է աշխատել այն ուղղությամբ, որ դրանք ավելի մեղմ կամ քիչ լինեն: Ուսումնասիրում ենք նաև պրոֆիլակտիկ մեթոդներ, բայց դրա մասին կխոսենք միայն համապատասխան հոդվածները տպագրելուց հետո: Եթե հակիրճ, ապա մեր ուսումնասիրություններն ուղղված են նրան, որ հիվանդի մոտ հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի դեպքում բարդություններ չզարգանան»,-ասում է Անուշը:No description available.

Ի դեպ, այս թեմայով կան տպագրված հոդվածներ բարձր ազդեցության գործակից ու միջազգային վարկանիշ ունեցող գիտական պարբերականներում: 2022 թ.-ին ավելացավ գիտության ֆինանսավորումը, սա կարող է ու պետք է երիտասարդներին ոլորտում ներգրավելու ևս մեկ հնարավորություն լինի: Զրույցների ընթացքում գրեթե բոլորը ֆինանսավորման պակասի, սարք-սարքավորումների հնամաշ լինելու մասին էին խոսում: Միևնույն ժամանակ սեփական փորձով նշում՝ եթե ցանկություն կա, տարբերակներ ևս կգտնվեն հետազոտություններ անցկացնելու: Այս հարցում իր գործընկերների հետ համակարծիք է նաև Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատողը: «Նույն խնդիրները նաև ես կառանձնացնեմ, իհարկե, դրանք կան: Սակայն երբ հայտնվում ես գիտական միջավայրում, տեսնում մասնագետների, որոնք ոչ միայն զբաղվում են գիտությամբ, այլ ապրում դրանով, սիրում են իրենց աշխատանքը, ինքդ ոգեշնչվում ես: Մեր լաբորատորիայում այդպես է, փորձում ենք լուծումներ գտնել՝ ինչպես աշխատել, որ ուղղությամբ շարժվել: Դա մեխանիկական աշխատանք չէ, և երբ երիտասարդները գալիս են, իրենք ևս զգում են այդ էներգիան: Եթե մեր աշխատանքի մեջ այդ բաղադրիչը չլինի, այն ուղղակի անհետաքրքիր կդառնա»,-եզրափակում է Անուշ Մարտիրոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել