Իմունոլոգը խոսել է օմիկրոնի պայմաններում դիմակների արդյունավետության մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲժշկական դիմակները երկուսուկես անգամ նվազեցնում են կորոնավիրուսով վարակվելու վտանգը, սակայն օմիկրոնի պայմաններում դրանց արդյունավետությունը նվազել է։ Այս մասին հայտարարել է իմունոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Նիկոլայ Կրյուչկովը, նրա խոսքերը մեջբերում է «Известия»-ն։
Նա նշել է, որ դիմակ կրելը արդյունավետ է, երբ օգտագործվում է համաճարակային այլ միջոցների հետ համատեղ։ Նա հավելել է, որ գրիպի դեպքում դիմակները երեք անգամ նվազեցնում են հիվանդության վտանգը։
Մասնագետն ընդգծել է, որ օմիկրոն շտամի դեպքում դիմակների արդյունավետությունն ընկել է, քանի որ մեծացել է օդակաթիլային փոշու միջոցով COVID-19-ի փոխանցման հավանականությունը։ Այս փոխանցման եղանակով փոքր մասնիկները կարող են անցնել գործվածքի միջով:
Միաժամանակ մասնագետը նշել է, որ վարակի հիմնական տարածումը տեղի է ունենում հազի և փռշտոցի միջոցով։