Հյուսիսային Մակեդոնիայում Ստամբուլից տեղափոխված 200 մլն եվրո արժողությամբ թմրանյութ են առգրավել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսային Մակեդոնիայի իրավապահ մարմիններն ավելի քան մեկ տոննա կշռող թմրանյութի խմբաքանակ են հայտնաբերել և առգրավել Սկոպիեի օդանավակայանում: Ինչպես հայտնում է EADaily-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, իրավապահները թմրանյութի արժեքը գնահատվում է 200 մլն եվրո:
Նյութը, որի հիման վրա պատրաստվում է մետամֆետամին և «էքստազի» հաբերը, կեղծ փաստաթղթերով Չինաստանից Ստամբուլ էին տեղափոխել, որտեղից էլ՝ Սկոպիե: Հյուսիսային Մակեդոնիայից բեռը պետք է տեղափոխվեր Եվրամիություն:
Իրավապահները երկու միջնորդ-առաքիչի են ձերբակալել, որոնք կասկածվում են անօրինական ուղեբեռի տեղափոխման մեջ: Նշվում է, որ նման տեսակի նյութ երկրի տարածքում առաջին անգամ է հայտնաբերվում:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



