Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին շարունակական աջակցության համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է ուկրաինական սահմանների շուրջ տիրող իրադրությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Զելենսկին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Հեռախոսազրույց եմ ունեցել Շառլ Միշելի հետ: Քննարկել ենք Ուկրաինայի շուրջ տիրող իրավիճակը և դրա դեէսկալացիան՝ գոյություն ունեցող բոլոր ձևաչափերի շրջանակում: Դիվանագիտական ջանքեր ենք գործադրում խաղաղության վերականգնման համար: Շարունակում ենք գործնական համագործակցությունը բոլոր ուղղություններով: Շնորհակալ եմ Եվրամիությանն Ուկրաինային ցուցաբերած շարունակական աջակցության համար»,- նշել է նա:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



