Լուկաշենկոն պատմել է Պուտինի տված, բայց մինչև հիմա չիրագործված խոստման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին գնդապետի կոչում շնորհել, սակայն դա դեռ տեղի չի ունեցել։ Նման հայտարարություն է արել Բելառուսի նախագահը Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում, գրում է lenta.ru-ն:
Հեռուստահաղորդավարը հետաքրքրվել է, թե Լուկաշենկոն ի՞նչ զինվորական կոչում ունի և «ի՞նչ կա նրա ուսադիրների վրա»։ Բելառուսի ղեկավարը պատասխանել է, որ ինքը փոխգնդապետի կոչում ունի, իսկ ուսադիրներին զինանշան կա։
«Ես չեմ կարող կախել գեներալիսիմուսի կամ գեներալի աստղը։ Պուտինը գնդապետ է, նա ինձ խոստացել է գնդապետի կոչում տալ, բայց մինչև հիմա չի շնորհել»,- պատմել է Լուկաշենկոն։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



