Արցախում կորոնավիրուսի 45 նոր դեպք է գրանցվել. 1 մարդ մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրցախում կորոնավիրուսի 45 նոր դեպք է գրանցվել, վարակակիրների թվում են նաև երեխաներ։ Կատարվել է 142 թեստավորում։
Արցախի ԱՆ-ից NEWS.am_ին հայտնում են, որ արձանագրվել է մահվան դեպք 1։ Այս պահին ստացիոնար բուժվողների թիվը 31 է։
2022 թվականին կատարվել է 3086 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 506 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 18 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



