Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Եթե ծնողը հետևողական չեղավ, որևէ բանից չի կարողանալու օգտվել». խնդիրներ, որոնց բախվում է պատերազմից վերադարձած զինվորը. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

44-օրյա պատերազմից վերադարձած տղաներից շատերն, ավաղ, բախվեցին առողջական տարաբնույթ խնդիրների: Նրանք վստահաբար կանցնեն այդ փորձությունները ևս, բայց կարևոր է, որ այդ ճանապարհին հավել յալ խոչընդոտների չհանդիպեն: Պատերազմի ժամանակ վիրավորում ստացած զինծառայող Նարեկի մայրը՝ Արև Օհանջանյանը, մեզ հետ զրույցում մի շարք խնդիրներ վերհանեց` նշելով, որ դրանց վստահաբար բախվել է ոչ միայն ինքը: Նարեկը Մատաղիսում է ծառայել, ՀՕՊ ստորաբաժանումում՝ որպես սերժանտ: Երեք ամիս հետո պետք է զորացրվեր, բայց սկսվում է պատերազմը, և հոկտեմբերի մեկին մարտական գործողությունների ժամանակ աջ ուսահոդի բեկորային-հրազենային վիրավորում է ստանում:

«Դրանից հետո իրեն տեղափոխում են Մարտակերտ, հետո Ստեփանակերտ, Գորիս, այնուհետև Երևան՝ «Աստղիկ» ԲԿ: Բուժանձնակազմն անասելի հոգատար էր յուրաքանչյուր զինվորի նկատմամբ, ինչի համար իրենց առանձնահատուկ շնորհակալ եմ: Վիրահատությունից հետո պետք է որոշվեր հաշմանդամության կարգը: Ուղարկեցին ռազմական բժշկական փորձաքննության, այնուհետև թղթերը տվեցին, որպեսզի տանենք բժշկական սոցիալական փորձաքննության: Այնտեղ տղայիս ուղղակի հաշմանդամության կարգ են նշանակում, առանց որևէ ակնարկի, որ նա այդ հաշմանդամությունը ձեռք է բերել մարտական գործողությունների ժամանակ և զինհաշմանդամ է: Ինձ ասացին՝ պետք է հաստատվի, թե նա ինչպես է վիրավորումը ստացել: Դեռ այն ժամանակ հարց բարձրացրեցի՝ ինչո՞ւ ծնողին ժամանակին չեք տեղեկացրել, որ հավաքի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Իմ հետևողական լինելու արդյունքում կարողացա այդ հարցը լուծել, բայց վստահ եմ, որ իմ նման բազմաթիվ ծնողներ նույն այս խնդրին բախվել են: Անգամ ներքին վստահություն ունեմ, որ տղաներից շատերը չունեն զինհաշմանդամություն, բայց չէ՞ որ նրանք տանը չեն վնասվել, այլ մարտի դաշտում: Երբեմն չգիտես՝ ուր գնալ, ում դիմել, ինչ թղթեր են անհրաժեշտ: Եթե ծնողը հետևողական չեղավ, որևէ բանից չի կարողանալու օգտվել, կառչելու են մի փոքր մանրուքից և արդյունքում ընկնելու է քաշքշուկի մեջ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արև Օհանջանյանը:

No description available.

Ընդգծում է՝ զինհաշմանդամների ու այլ պայմաններում հաշմանդամություն ձեռք բերած մարդկանց տրվող արտոնությունների ու թոշակի չափի միջև հստակ տարբերություններ կան, միևնույն ժամանակ հավելում՝ չասենք դիտավորություն, բայց, կարծես թե, միտում կա, որ վիրավորում ստացած տղաների մեծամասնությանը տրվում է հաշմանդամության երրորդ կարգ: «Երկրորդ կարգի հաշմանդամներն օգտվում են տարաբնույթ արտոնություններից, իսկ երրորդ կարգի զինհաշմանդամը միայն իր թոշակն է ստանում: Օրինակ՝ մենք բնակվում ենք վարձակալական հիմունքներով, տղայիս վիրավորվելուց հետո աշխատանքս կորցրել եմ, քանի որ իրեն էի խնամում, մինչև հիմա էլ չեմ կարողանում աշխատանք գտնել, մեր տանն աշխատում է միայն աղջիկս: Բնակարանային խնդրով դիմել եմ պաշտպանության նախարարությանը: Ինձ պատասխանեցին՝ եթե Ձեր տղան երկրորդ կարգի հաշմանդամ լիներ, կարող էր օգտվել բնակարանային ծրագրից, բայց քանի որ երրորդ կարգի հաշմանդամ է, ոչինչ անել չենք կարող:

Այնուհետև Երևանի քաղաքապետարանին դիմեցի, նշել էի, որ այժմ բնակվում եմ վարձակալական հիմունքներով, հնարավորություն չունեմ վարձս վճարել, իրենք էլ ուղղորդեցին ՊՆ: Հիմա հարց՝ իմ տղայի օրինակով շատերը, ովքեր մարտական գործողությունների մասնակից են, ունեն հաշմանդամության երրորդ կարգ, նրանց համար ինչ-որ ծրագիր կա՞: Ոչ մի ծնող չի ցանկանում, որ իր երեխան հաշմանդամ լինի, կարգ ստանա: Բայց ունենք այն, ինչ ունենք: Ուրեմն պետությունը պետք է այնպիսի ծրագրեր մշակի, որ պատերազմին մասնակցած և վիրավորում ստացած զինվորները հավասարապես կարողանան օգտվել դրանցից: Չենք ասում մեզ բնակարան նվիրեք, ասում ենք՝ մի ծրագիր ստեղծեք, որ կարողանանք, օրինակ՝ հիփոթեքով բնակարան ձեռք բերել և ամսական վճարումներ կատարել, արդյունքում տարիներ հետո գոնե սեփական բնակարան կունենանք»,-նշում է մեր զրուցակիցը:

No description available.

Կարգի փոփոխման հնարավորության մասին: «Բողոքարկել եմ իրենց որոշումը: Խորհրդակցել եմ բժիշկների հետ, նաև արտասահմանցի: Հստակ է եղել պատասխանը՝ ձեր տղայի կոտրվածքն այնպիսին է, որ նա պետք է վստահաբար լիներ երկրորդ կարգի զինհաշմանդամ»,-հավելում է Արևը:

Հաջորդ խնդիրը վերաբերում է ուսմանն ու զբաղվածությանը: Տղաներից շատերը բանակ են զորակոչվել ուսհաստատություններից, վերադառնալով քաղաքացիական կյանք, ավաղ, շատերը չեն կարողանում ուսումը շարունակել իրենց նախընտրած ֆակուլտետներում, դժվարություններ են առաջանում նաև աշխատանքի տեղավորման ժամանակ: «Տղաս հիմա էլ ուսումը շարունակում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Կինեզոլոգիայի ֆակուլտետում: Երբ «Զինվորի տանը» վերականգնողական կուրս էր անցնում, բժշկից հետաքրքրվեցի՝ այս վնասվածքով նա կկարողանա՞ աշխատել: Բժիշկն այսպես արձագանքեց՝ ինչ եք կարծում, սեփական առողջության հաշվին ուրիշին բուժելը ճի՞շտ է: Նա մեծ սիրով է ընտրել իր մասնագիտությունը, բոլոր նպատակները կապված էին դրա հետ: Բայց պատերազմից հետո դրանք հօդս ցնդեցին: Այո, պետությունը ծրագրեր անում է զինհաշմանդամների համար՝ նոր մասնագիտություն ձեռք բերելու իմաստով:

Շատ են ծրագրերը հատկապես IT ոլորտի հետ կապված, բայց կարծում եմ, որ ոչ բոլորը կնախընտրեն այդ ոլորտը, ուստի ծրագրեր կյանքի կոչելուց առաջ պետք է նաև նրանց նախասիրությունները հաշվի առնել: Պետությունը նաև անելիք ունի պետական ու մասնավոր սեկտորի հետ հաշմանդամություն ձեռք բերած տղաներին աշխատանքի տեղավորելու առումով: Ասենք, մասնավոր ընկերությանը ինչ-որ արտոնություններ տրամադրի՝ փոխարենը նա էլ պարտավորվի աշխատանքի ընդունել զինհաշմանդամություն ունեցողներին: Սա պետության պարտավորությունն է: Խնդիրները շատ են ու բազմազան: Ի վերջո, մեկ տարրական խնդրի անդրադառնամ: Լուրջ վնասվածքներ ունեցողներն ուղղակի չեն կարողանում օգտվել հանրային տրանսպորտից, ամեն րոպե վտանգ կա, որ ծանրաբեռնված տրանսպորտում ինչ-որ մեկը կդիպչի նրանց վնասված ձեռքին կամ ոտքին: Իսկ կարո՞ղ է մարդն անընդհատ բացառապես տաքսիներով տեղաշարժվել, եթե տան անդամներից որևէ մեկը մեքենա չունի, չէ՞ որ խոսքը մեծ գումարի մասին է»,-եզրափակում է Արև Օհանջանյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել