Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mercedes G500–ն ու Toyota Land Cruiser-ը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:30-ի սահմաններում Դավիթ Անհաղթ - Կարապետ Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 38-ամյա Արթուր Սահակյանի վարած Mercedes G 500 մակնիշի 007 ՍՍ 01 համարանիշի և 60-ամյա Ռոբերտ Մանուկյանի վարած Toyota Land Cruiser մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկների կողմից տեղափոխվել է Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



