Դեմբելեն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան
ՍՊՈՐՏ«Տոտենհեմի» և Բելգիայի հավաքականի նախկին խաղացող Մուսա Դեմբելեն ավարտել է կարիերան, հայտնում է Het Laatste Nieuws-ը։
34-ամյա կիսապաշտպանի վերջին ակումբը չինական «Գուանչժոու Սիթին» էր, որի կազմում նա խաղացել է 2019-ից 2021 թվականներին։
Կիսապաշտպանը, ով Բելգիայի հավաքականի կազմում անցկացրել է 82 խաղ, նախատեսում է բնակություն հաստատել հայրենի Անտվերպենում ու ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքի հետ։
Դեմբելեն իր կարիերան սկսել է «Ժերմինալում», իսկ ավելի ուշ խաղացել է «Վիլեմ II», «ԱԶ», «Ֆուլհեմ», «Տոտենհեմ» և «Գուանչժոու» թիմերում։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Հայրը ծեծել է 12 տարեկան երեխային քաղցրավենիք գողանալու համար. երեխան մահացել է
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



