Կրեմլից հայտնել են Պուտինի և Զելենսկիի հանդիպման համար անհրաժեշտ պայմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵրկու նախագահի հանդիպումն ինքնին չի բացառվում, սակայն պետք է հասկանալ, թե ինչ արդյունք այն կարող է տալ: Եթե ՌԴ-ի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը կօգնի Ուկրաինայի հարավ-արևելքում առկա խնդիրների կարգավորմանը, ապա Պուտինը պատրաստ է Զելենսկիի հետ բանակցությունների:
Ինչպես փոխանցում է РБК-ն, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը:
«Ինչ վերաբերում է Զելենսկիի հետ հանդիպմանը, ապա դրանից իրականում ոչ ոք չի հրաժարվում: Եթե այն կօգնի քանդել գորդյան հանգույց դարձած իրավիճակը երկրի հարավ-արևելքում, ապա Պուտինը պատրաստ է հանդիպելու»,- ասել է Պեսկովը:
Հունվարին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պատրաստ է հանդիպում կազմակերպել Զելենսկիի և Պուտինի միջև:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



