Պուտինը չի նախաձեռնի Ուկրաինայում էսկալացիա. Մակրոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ չի նախաձեռնի Ուկրաինայում հակամարտության սրում, դա կարևոր է, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Երկուշաբթի օրը Մակրոնը Մոսկվայում բանակցություններ է վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը տևել է ավելի քան հինգ ժամ։ Երեքշաբթի Ֆրանսիայի նախագահը ժամանել է Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Երեկ մենք մտքեր փոխանակեցինք նախագահ Պուտինի հետ անվտանգության և ռազմական հարցերի շուրջ, նա ինձ ասաց, որ չի նախաձեռնի սրացում (Ուկրաինայում հակամարտությունը): Կարծում եմ, որ դա կարևոր է»,- ասել է Մակրոնը Կիևում Զելենսկու հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։ .
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
4
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ
5
Հայտնի է ավտովթարի հետեւանքով զոհված զինծառայողների անունները



