Արարատի մարզում «ՎԱԶ 2107»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանն ու կողաշրջված վիճակում հայտնվել առվակում. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ փետրվարի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Համազասպ Վարդանյանը իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով Նորամարգ գյուղի Ազատության փողոցի վերջնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ հատված, բախվել բետոնե էլեկտրասյանն ու կողաշրջված վիճակում հայտնվել ջրատար առվակի մեջ, հայտնում է shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով Հ. Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



