Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դուք ինձ տեսե՞լ եք ավտոմատով փողոցներում քայլելիս. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանի միջազգային իմիջը, բրենդը ժողովրդավարությունն է: Նա այս մասին ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին՝  անդրադառնալով ՔՊ-ից Սերգեյ Բագրատյանի հարցին:

Բագրատյանը Նիկոլ Փաշինյանին խնդրեց պատասխանել ընդդիմադիրներին, ովքեր պարբերաբար հիշեցնում են, որ Փաշինյանը ընդդիմադիր գործիչ եղած ժամանակ ունեցել է այլ կարծիք, իսկ իշխանության գալուց հետո կարծիքները փոխվել են:

Փաշինյանը նկատեց՝ ասում են, որ ինքը ժամանակին ասել է, որ բուհերը պետք է կուսակցական չլինեն: «Այո, ասել եմ: Բայց արդյունքում պարզվեց, որ բուհերում կուսակցական թաքնված բջիջներ են ծվարել: Մեկ էլ մի X պահի բուհերը դարձել էին ընդդիմադիր բջիջներ: Ասում են՝ ասել ենք, որ դիվանագիտական ծառայության մեջ քաղաքական նշանակումներ սահմանափակ ենք անելու, բայց հիմա ասում ենք, որ սահմանափակ չենք անելու՝ ձեզ հայտնի պատճառներով»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը նշեց՝ ասում են՝ դրա համար էլ միջազգային գործընկերներից իշխանությունը ստանում է այսպիսի արձագանք: Նա առաջարկեց գույքագրել, թե ինչ արձագանք է ստացվում: «Միջազգային գործընկերներից ստանում ենք արձագանք, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, որ Հայաստանում ընտրությունները չեն կեղծվում»,-ասաց Փաշինյանը:

Նա հավելեց. «Երբ Հայաստանին հրավիրում են ժողովրդավարության համաժողովի մասնակցելու, ուրիշ երկրների են հրավիրում, այդ երկրները նեղվում են, երբ Հայաստանին համարում են ժողովրդավարական երկիր, ուրիշ երկրների չեն համարում, այդ երկրները նեղվում են, երբ ասում են, որ ՀՀ-ում իշխանությունները լեգիտիմ են, ուրիշ տեղ լեգիտիմ չեն…Հայաստանում իրադարձություններ են եղել, դուք ինձ տեսե՞լ եք ավտոմատով փողոցներում քայլելիս: Կամ, որ ասում են, թե «Հայաստանի հետ այսպես են վարվում»: Իսկ, որ Ղարաբաղում այցելության համար միջազգային հայտնի լրագրողի ձերբակալում, արտահանձնում էին Ադրբեջանին, դա Հայաստանի նկատմամբ ապտա՞կ էր, թե՞ ապտակ չէր, երբ սկսեց զենքի միլիարդների վաճառքը Ադրբեջանին, բա ո՞ւր էիք, բա ինչո՞ւ ձայն չէիք հանում, կամ ասում են, թե «ՀՀ կառավարությունը Հայաստանի հասցեին հնչած բաներին լավ չի արձագանքում», քաղաքական մեծամասնությունը բոլորին էլ արձագանքել է»:

Փաշինյանը հորդորեց ընդդիմությանը, եթե իրենց դուր չի գալիս, թող նրանք արձագանքեն:

«Այո, այսօր Հայաստանի միջազգային իմիջը, բրենդը ժողովրդավարությունն է: Սա մեզ համար և մարտահրավերներ է առաջ բերում, և հնարավորություններ»,-ասաց վարչապետը՝ վստահեցնելով, որ լեզվակռիվ անելու խնդիր չունեն, ռազմավարական նպատակները արձանագրել են, դրա իրագործման համար ժողովրդի վստահության քվեն ստացել են և իրագործելու են:

Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը «Տանը մենակ»՝ հաջորդ մասը. Զելենսկին` Ուկրաինայի համար լուրջ մարտահրավերի մասին Թուրքիան պատրաստ է հյուրընկալել Պուտինի, Թրամփի և Զելենսկու գագաթնաժողովը Ամերիկյան Odyssey զբոսանավն ընդհատել է շուրջերկրյա ճանապարհորդությունը․ 203 ուղևոր ստիպված լքել է նավը ԲԿ-ից մանրամասներ են հայտնել ողբերգական ավտովթարից տուժած երեխաների առողջական վիճակից Սպասվում է անձրև, ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը Ակբա բանկը՝ COP17-ի Կանաչ գոտու Հայաստանի տաղավարի պաշտոնական գործընկերՆախատեսված հանդիպում ունենք Սի Ծինփինի հետ, ինչպես նաև բանակցություններ՝ միջnւկային զինшթափման շուրջ. Թրամփ 16-ամյա աղջիկ է մահացել ցրտահարությունիցՖասթ Բանկի ֆինանսավորմամբ վերանորոգվել են Գյումրու դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքները Գեղարքունիքի մարզում բшխվել են «ՎԱԶ 2114»-ն ու մարդատար «Գազել»-ը․ կա 10 վիրավnր Mining Armenia Forum 2026․ մեկնաբանում է արհեստական բանականությունըBrent-ը թանկացել է՝ հասնելով մեկ բարելի դիմաց 115,46 դոլարի Հայաստանը՝ բնության պահպանությանն ուղղված ներդրումների ներգրավման ճանապարհին ԵԱՏՄ զեկույցը շատերի մոտ է լուրջ հարցեր և մտահոգություններ առաջացրել. Հայաստանի համար լրացուցիչ խոշոր ռիսկերը ուղղակի անթույլատրելի են. Գագիկ Ծառուկյան Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԸնդդիմադիր դասախոսներին աշխատանքից հեռացնում են ծիծաղելի պատճառաբանություններով. Ատոմ ՄխիթարյանԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ Թրամփը Բայդենին մեղադրել է Ուկրաինային անհատույց զենք փոխանցելու մեջ 18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ինԱՄՆ-ը կարող է նոյեմբերի 3-ից հետո ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ Թրամփը հույս ունի մոտ ապագայում հանդիպել Պուտինին և Զելենսկուն Լվացվում են Կիևյան փողոցի շենքերը. քաղաքապետարան Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ Սպիտակում հայտնաբերվել է ալկnհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը, նրա ավտոմեքենան ավելի ուշ հայտնաբերվել է նույն փողոցի վերջնամասում ԱՄՆ-ի ծախսերը Իրանի պшտերազմի վրա աճել են՝ հասնելով ավելի քան 47 միլիարդ դոլարի՝ համաձայն Պենտագոնի գնահատականի. Reuters ՔՊ-ն ու տեղական ֆեոդալները ՏԻՄ-երում միացել էին, մեր կռիվն իրանց դեմ էր. Ավետիք Չալաբյան Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իսրայելի խորհրդարանական ընտրություններում վերջնական մասնակցությունը կազմել է 77,7 տոկոս Կոմունալները չվճարելու համար 16-ամյա տղան դանակահարել է 22-ամյա եղբորըՊատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն անցկացնել Երևանում ու մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 28-ին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 28-ին Գազամատակարարման դադարեցում Նորք-Մարաշ վարչական շրջանի մի շարք հասցեներում Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Աբրահամյան Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Զգոն եղեք․ Սպասվում է գեոմագնիսական խանգարումների նոր ալիք