Երևան, 24.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արցախում մշակութային ցեղասպանության շարունակականությունը՝ ՀՀ իշխանությունների անտարբերության ֆոնին. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմից հետո ականատես ենք լինում, թե ինչպես է Ադրբեջանը հետևողականորեն ոչնչացնում Արցախի՝ իր վերահսկողության տակ հայտնված տարածքներում գտնվող հայկական մշակութային արժեքներն ու հուշարձանները։ Ու այս հարցում Բաքուն միջոցների մեջ խտրություն չի դնում։ Դրա համար մեծ գումարներ են ծախսում, հատուկ պատմություններ են հորինում աղվանների կամ ալբանների առասպելական մշակութային արժեհամակարգի մասին։ Եվ դրանց համատեքստում ուդիական համայնք են մեջտեղ բերել, թե իբր Արցախի վանքերն ու հուշարձանները պատմականորեն նրանց են պատկանել, և այդպես շարունակ։

Հակառակորդի սանձարձակությունն այն աստիճանի է հասել, որ նույնիսկ դեպքեր են գրանցվում, որ հայկական եկեղեցիներն ուղղակի քանդվում և ավիրվում են։ Օրինակ՝ BBC-ի թղթակիցն անցյալ տարի նյութ էր պատրաստել այն մասին, թե ինչպես է Մեխակավանի (Ջաբրայիլ) հայկական Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին կարճ ժամանակահատվածում անհետանում։ Թվում էր, թե Ադրբեջանի այս հանցագործ պահվածքը մեծ ռեզոնանս է առաջ բերելու, բայց, ի զարմանս բոլորիս, ոչ մի լուրջ և համարժեք արձագանքի չի արժանանում պետական մակարդակով։ Բարձրաձայնողները սոսկ անհատներ կամ հասարակական կազմակերպություններ են:

Պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում Փաշինյանը ենթադրաբար Հայաստանի միջազգային գործընկերների հետ շփումների մեջ է եղել, հանդիպումներ է ունեցել ու, ըստ այդմ, բազմաթիվ առիթներ են եղել, որոնց ժամանակ վերջինս կարող էր բարձրաձայնել, միջազգային հանրության ու տարբեր ատյաննների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, թե ինչ է կատարվում Արցախում հազարամյակների պատմություն ունեցող հայկական ժառանգության հետ։

Բայց դրա փոխարեն Փաշինյանը նախընտրել է միայն խաղաղության դարաշրջանի ու դրա պայծառ հեռանկարների մասին խոսել՝ փորձելով ամեն կերպ անուշադրության մատնել Ադրբեջանի կողմից իրագործվող ցեղասպան քաղաքականությունը։ Ինչպես ասում են՝ անպատժելիությունը ծնում է նոր ու ավելի դաժան հանցագործություններ։ Եվ այդպես էլ տեղի ունեցավ։ Դրա համար էլ Բաքուն, տեսնելով, որ հեշտորեն մարսում է իր հանցագործությունները, ավելի ագրեսիվ կերպով է ձեռնամուխ լինում մշակութային ցեղասպանության իրագործմանը՝ փորձելով սկսածն ավարտին հասցնել։ Հիմա էլ հատուկ հանձնաժողով են ստեղծել, որ հայկական գրությունները Արցախի հուշարձաններից վերացնեն ու ընդհանրապես ջնջեն հայկական հետքը։ Արդյոք պատահակա՞ն է, որ Շուշին հռչակել են իրենց մշակութային մայրաքաղաքը ու դրա հետ կապված հատուկ միջոցառումներ են նախատեսում ձեռնարկել, իհարկե՝ ոչ։

Այս քայլով ամբողջովին պարզ է դառնում հակառակորդի իրական նպատակը՝ ամբողջությամբ վերացնել հայկական պատմությունը, իսկ դրա փոխարեն արհեստական ու խեղաթյուրված, կեղծ փաստերի հիման վրա նոր պատմություն կառուցել ու հրամցնել միջազգային հանրությանը։ Այդպես եղել է միշտ, սակայն ստացել է համարժեք արձագանք, իսկ հիմա, երբ ավելի է լկտիացել թշնամին, ընդհանրապես հակազդեցության չի հանդիպում: Ու այս համատեքստում է տեղավորվում այն իրողությունը, որ պատերազմից անմիջապես հետո Ադրբեջանը ձեռնամուխ է եղել Արցախից օկուպացված տարածքներում տարբեր մշակութային կառույցների ստեղծմանը, որ հետո դրանց շուրջ միֆեր հյուսվեն, թե դարերի պատմություն են ունեցել։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ մշակութային ցեղասպանությունը գլուխ բերելու համար Ադրբեջանը գործի է դնում իր խավիարային դիվանագիտության ողջ զինանոցը՝ փորձելով կաշառել տարբեր գործիչների ու պաշտոնյաների, որպեսզի հանկարծ այդ թեման չդառնա միջազգային հանրության ուշադրության առարկա։ Սակայն ցավալի է, որ պատերազմից հետո հայաստանյան պետական մարմիններից միայն ՄԻՊ Արման Թաթոյանն է անհրաժեշտ ծավալով բարձրաձայնում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային արժեքների ոչնչացման հանցագործ քայլերի մասին։ Եվ քանի որ հայ հանրությունը շատ զգայուն է այս թեմայի շուրջ, ու Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնությամբ տեղի ունեցող հանցագործություններին համապատասխան գնահատական չտալը վերջերս ավելի սուր է ընկալվում, ԱԳՆ-ն հազիվ հանդգնել է ինչ-որ ձևով պատասխանել՝ նշելով, թե հայկական ժառանգության ոչնչացման քաղաքականությունը հակասում է Բաքվի հաշտության հայտարարությանը։

Բայց եթե թեման ավելի խորքային ենք դիտարկում, ապա ԱԳՆ-ի արձագանքն ավելի շատ ոչ թե պատասխան է, այլ ձևական հայտարարություն, որն արվել է հանրության շրջանում կրքերը հանգստացնելու համար։ Իսկ իրական պատասխանը կլիներ այն, որ իշխանությունները պարբերաբար պատմական ու փաստական հիմքերի վրա ներկայացնեին, թե իրականում ինչ է կատարվում Արցախում, ինչպես է Ադրբեջանն անպատիժ կերպով ոտնահարում միջազգային նորմերն ու էթնիկ ատելության հողի վրա շարունակում իր հանցագործությունները։ Առավել ևս, որ նույնիսկ ԱԳՆ բավականին թույլ հայտարարությունը հիստերիայի մեջ է գցել ազերիներին: Սակայն մյուս կողմից էլ հասկանում ես, որ դժվար է ինչ-որ բան ակնկալել գործող իշխանություններից, քանզի նրանք հազիվ թե ունակ են հայության շահերը պաշտպանել։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ»Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ»Նոյեմբերի 24/25-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌուսաստանը բողոքի նոտա է հղել Էստոնիային՝ սահմանը փակելու որոշման պատճառովԲուրսայում հայկական գերեզմանաքարը եղել է որպես աղբյուրի հարթակ«Առյուծը, որը պաշտպանվում է բորենիների ոհմակից, չի կարող առանց վերքերի մնալ». Իրանի ԱԳՆԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին«Սամվել Կարապետյանը կալանավորվել է Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանելու համար»․ ՂազինյանՄենք մեր ազգի արժանապատվությունը առեւտուր չենք անում. Նարեկ Կարապետյանի ուղերձըՄեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասինՓաշինյանը ապացուցեց, որ բանակցելու էր Ալիևի հետ, որ Սահմանադրությունը լինի վերջին զիջումը․ Նարեկ Կարապետյան«Սահմանապահ զորքը փոխարինելու է ԶՈւ-ին».Գևորգյանը՝ Սահմանադրության փոփոխության ռիսկերի մասինՓաշինյանը թերագնահատել է մեզ. մեզ իր պայմանով իշխանություն պետք չէ. Նարեկ Կարապետյան«Նամակ ապագայից»․ երաժշտական ներկայացում՝ Սերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի նախաձեռնությամբ՝ ի աջակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-իՖրանսիայում հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել է ավելի քան 860 բնակելի տունՀիմա․ «Ուժեղ Հայաստանը» ալիևյան սահմանադրության նախագծի վերաբերյալ ուղերձով է հանդես գալիսՎարդենյաց լեռնանցքում բուք է«Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու». Սամվել ԿարապետյանԲարսեղյանի գոլը հաղթանակ է բերել «Սլովանին»Երևանի ավտոբուսային երթուղիներում փոփոխություններ կլինեն․ «Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում էԴիրքերը պահելու են սահմանապահ զորքերը, որոնք հարձակմանը չեն կարող պատասխանել. Նաիրա ԳևորգյանԳործադուլի պատճառով Բրյուսելի օդանավակայանում ավելի քան 400 չվերթ է չեղարկվելՆոյեմբերի 24-ին գազ չի լինելու․ հասցեներNVIDIA-ի տնօրենների խորհուրդը վերականգնել է Ջենսեն Հուանգին գլխավոր տնօրենի պաշտոնումԳևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանըՆոյեմբերի 24-ին և 25-ին՝ ժամը 8.00-ից մինչև 20.00, երթևեկության համար փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԻսրայելը հարվածներ է հասցրել ԼիբանանինՍա ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ չէ, որին քաղաքացիական պարտք դրսևորենք մասնակցությամբ. Աննա ԿոստանյանԶելենսկին մերժել է Թրամփի երաշխիքները․ հանդես է եկել հստակ պահանջով Հայաստանի ներկայությունը Կահիրեի 47- րդ միջազգային կինոփառատոնին. տեսանյութԲաց մի՜ թողեք սև ուրբաթի զեղչերը․ օնլայն վարկ՝ սկսած 100 000 դրամիցԻրանը կhարվածի Եվրոպայում գտնվող ամերիկյան բազաներին, եթե դրանք օգտագործվեն իր վրա hարձակվելու համար. Իրանի Մեջլիսի անդամ Հրապարակել է կադրեր այն տնից, որտեղ առևանգողը պահել է 10-ամյա տղայինՔՊ-ն տարիներ շարունակ ՏԻՄ ընդդիմադիր թեկնածուներին ազատազրկում է. Ավետիք Չալաբյան«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդները ֆիքսել են բեզոարյան այծերի Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել այն բարի խոսքերի համար, որոնք Դուք ուղղել եք ինձ Ձեր ուղերձում. Ալիևը՝ Թրամփին Փաշինյանի ներկայացրած Սահմանադրությունը գրել է ինքը, բայց թելադրել է Ալիևը. Մենուա ՍողոմոնյանՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. Այո՛ անկախ Հայաստանին. Տիգրան ԱբրահամյանՔՊ-ն Հայաստանում 3 պատերազմ բերած իշխանություն է. Արմեն ՄանվելյանԿրթության որակի անկումն ուղիղ կապ ունի ուսուցիչների ցածր աշխատավարձերի հետ. Ատոմ ՄխիթարյանՄեկնարկել է Ամուլսարի համայնքային զարգացման հիմնադրամի գործունեությունը Կալանավայրում գրանցված հերթական մահն ահազանգ է ամբողջ հանրության համար. Աննա ԿոստանյանԻնդոնեզիայում գործարանի հրդեհի հետևանքով 24 մարդ է զոհվել․ փրկարարները որոնում են տասնյակ անհետ կորածների Մենք այն մերժում ենք և կատարում քպ֊ին երկու երրորդ չտված ժողովրդի կամքը. Հրայր ԿամենդատյանԳերմանիայի ավելի քան 450 դպրոց պայթյունի սպառնալիքով նամակներ են ստացել․ Bild Հանրաքվե ասացիք, հիշեցի Նապոլեոն Երրորդին, ով ասում էր՝ տաս հանրաքվեից մեկը կարող է այնպիսին լինել, որը արտացոլի իսկապես ժողովրդի կարծիքը. Մ. ԱվետիսյանՀրաժարական տու’ր, գնա’, թող այս երկիրը քո արած ավերից հետո գոնե փոքր ինչ խելքի գա. Ավետիք ՉալաբյանԹրամփը կարծում է, որ Իրանը ոգևորված է ԱՄՆ միջանկյալ ընտրություններում դեմոկրատների հաղթանակով Ակբա բանկը տեղաբաշխում է անժամկետ դրամային պարտատոմսերՆոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ թույլատրվում է որոշ հանցագnրծությունների համար զրկել քաղաքացիությունից. գործող Սահմանադրությամբ՝ հնարավոր չէ զրկել