Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Խոսքը ոչ թե համայնքներից մեկի կողմից ոչ ճիշտ վարքագծի առանձին դրսևորման մասին է, այլ մի ամբողջ համակարգ ստեղծելու մասին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

tsargrad.tv-ն «Քանդել Ռուսաստանը ազգային համայնքներով. Սոչիում փորձել են կռվեցնել հայերին և ադրբեջանցիներին» վերնագրով հոդվածում գրում է, որ օրերս Սոչիի վարչակազմի պաշտոնական կայքում հայտնվել էր հետաքրքիր տեղեկություն։ Հրապարակվել էր քաղաքապետարանի 2021 թվականի «Տոների, հիշարժան և հոբել յանական տարեթվերի, նշանակալից իրադարձությունների օրացուցային պլանը հաստատելու մասին» որոշումը, որտեղ կար «Հաղթանակի օր. Ադրբեջանի 2020 թվականի Հայրենական պատերազմի օր»:

Չտեղեկացվածների համար ասենք, որ խոսքը ՀԱՊԿ անդամ Հայաստանի նկատմամբ Ղարաբաղում թուրք-ադրբեջանական բանակի վերջին հաղթանակի մասին է։ Հասարակական հասկանալի ընդվզումից հետո տեղեկությունը կեղծ է ճանաչվել և հեռացվել: Բայց, ինչպես ասում են, «նստվածքը մնացել է»։ Սոչիի իշխանությունները տեղի ունեցածը բացատրել են անհայտ չարագործների կողմից իրենց կայքը կոտրելով և այնտեղ այդ կեղծ (հուսա՛նք) տեղեկությունը ներբեռնելով։ Բայց լուրջ հիմքեր կան ենթադրելու, որ դա սովորական «հաքերային» խուլիգանություն չէ, այլ տեղի է ունեցել դիտավորյալ սադրանք, որն իր հերթին ընդամենը Ռուսաստանի ոչնչացման ծրագրի աշխատանքային տարր է, և որն իրականացվում է ազգային համայնքների միջոցով։ Ռուսաստանում կա մի Ադրբեջանի քաղաքացի՝ բլոգեր-քարոզիչ Սադաթգուլու Գուլիևը, ՈւՀԱ-ի նախկին մասնակից, իսկ հիմա կորպորատիվների վարող և ադրբեջանական համայնքում տարածված «Կույսի աշտարակ» Տելեգրամ-ալիքի ղեկավար (27,7 հազար բաժանորդ): Խոսակցություններ կան, որ այդ ռեսուրսը ֆինանսավորում և ուղղորդում է ադրբեջանցի միլիարդատեր Գոդի Նիսանովը։

Իսկ ինչպիսի՞ գաղափարներ են քարոզվում Գուլիևի և նրա բարձր հովանավորի այդ ռեսուրսով։ Միանշանակորեն առաջ են մղվում Ադրբեջանի և Թուրքիայի շահերը։ Ցավոք սրտի, պետք է խոստովանել, որ շատ հստակ աշխատանք է տարվում Ռուսաստանի ադրբեջանական համայնքը (որոնց կեսը մեր երկրի քաղաքացիներ չեն) վերածելու արտաքին ազդեցության գործիքի, որպեսզի պետք եղած դեպքում բռնեն Ռուսաստանի կոկորդից։ Հիշենք տեղացի ադրբեջանցիների ավտոշարասյուները, որոնք շրջում էին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում ադրբեջանական և թուրքական դրոշների ներքո։ Հիշենք ադրբեջանցիների չարտոնված (և գործնականում չպատժված) քաղաքական գործողությունները կրկին ադրբեջանական և թուրքական դրոշների ներքո, երբ տոնում էին «Շուշայի գրավումը»։

Հիշենք Նովոսիբիրսկի մարզի ոստիկանական բաժանմունքի պաշարումը զինված ադրբեջանցիների կողմից, որոնք պահանջում էին իրենց հանձնել այն ճանապարհային տեսուչին, որը ձերբակալության ժամանակ պատահաբար կրակել էր իրենց հայրենակցի վրա։ Ի վերջո, հիշենք, թե ինչպես Վատուտինկիում երեխա ունեցող հոր վրա ադրբեջանցիների խմբակային հարձակումից հետո համայնքը վարձու լրատվամիջոցների միջոցով մի ամբողջ տեղեկատվական արշավ ծավալեց զոհին նվաստացնելու համար՝ վստահեցնելով, որ երեխայի հայրն ինքն է հարձակվել: Արձանագրենք, որ խոսքը ոչ թե համայնքներից մեկի կողմից ոչ ճիշտ վարքագծի առանձին դրսևորման մասին է, այլ մի ամբողջ համակարգ ստեղծելու մասին, որն ունի իր սեփական ֆինանսիստները, քարոզչական ռեսուրսները, մարտական խմբերը, լավ զարգացած մոբիլիզացիոն մեխանիզմները և լիակատար աջակցությունը «պատմական հայրենիքից»:

Եվ պետք չէ մեղադրել ինչ-որ մեկին ադրբեջանցիների հանդեպ ինչ-որ «հատուկ հակակրանքի» մեջ։ Եթե ավելի խորանաք, ապա գրեթե բոլոր (!) ազգային համայնքներում կարելի է գտնել որոշակի կառուցվածք, ռեսուրսների կուտակում և այդ ամենի՝ բացարձակապես Ռուսաստանի շահերից չբխող օգտագործում։ Ինչպես ասում են, «մեկը մյուսին արժեն»։ Իսկ իրական վտանգն այն է, որ արտաքին ուժերը (այդ թվում՝ «պատմական հայրենիքները») փորձում են ազգային համայնքների հետ աշխատանքի միջոցով պառակտել ռուսաստանյան բազմազգ հասարակությունը և իրենց ներքին հակամարտությունները բերել մեր տարածք: Հենց նման սադրանքի փորձ էլ եղել էր Սոչիում, որտեղ ապրում է զգալի հայկական սփյուռք։ Ամենայն հավանականությամբ, նպատակը հայերին ադրբեջանցիների հետ միջադեպերի սադրելն է եղել։ Եվ արդյունքում՝ ստացի՛ր Ռուսաստան քո ներքին Ղարաբաղը։ Ռուսաստանի ազգային միավորումների կոնգրեսի նախագահ Վլադիմիր Խոմերիկինը տեղի ունեցածին այսպիսի գնահատական է տվել. «Սա ակնհայտորեն խելացի սադրանք էր։ Սեփական ղարաբաղյան գզվռտոցները այստեղ Ռուսաստան բերելն անընդունելի է թե՛ ադրբեջանցիների, թե՛ հայերի համար։ Այնտեղ՝ տանը, թող անեն ինչ ուզում են, իսկ այստեղ գործում են Ռուսաստանի օրենքները։ Իսկ Ռուսաստանի համար ամենավատը պատժամիջոցներն ու արտաքին ագրեսիան չեն, այլ ազգամիջյան վեճերը։ Ուստի բոլորը, ովքեր դա հրահրում են, պետք է պատասխանատվության ենթարկվեն»։

Շատ ճիշտ է ասված՝ ոչ մի համայնք իրավունք չունի խարխլել ազգամիջյան խաղաղությունն այն երկրում, որտեղ ապրում է, և առավել ևս լոբբինգի ենթարկել այլ երկրի շահերը։ Պատմում են, որ եվրոպական կոալիցիայի հետ պատերազմից առաջ Նապոլեոնը հավաքել է Ֆրանսիայի հրեական համայնքի առաջնորդներին, որոնք ապրում էին իրենց օրենքներով և ամբողջովին մեկուսացած էին Ֆրանսիայի մնացած մասից, և առաջարկել նրանց հստակ ասել՝ ովքե՞ր են իրենք՝ հրեաներ, թե՞ ֆրանսիացիներ։ Հրեաները մտածել են ու պատասխանել. «Մենք ֆրանսիացի ենք»: Նրանք հասկացել են, որ կա ազգային փոքրամասնության իրավունքների սահմանափակում։ Նապոլեոնը պատասխանել է. «Գերազանց է, մենք ձեզ բանակ կտանենք»:

Եվ, ըստ որոշ տեղեկությունների, միայն Ռուսաստանի դեմ նրա Մեծ բանակի արշավին մասնակցել է մինչև 50 հազար հրեա։ Նման «քաղաքացիական» մոտեցումը միանգամայն ճիշտ է և այսօր պետք է կիրառվի Ռուսաստանում գտնվող ցանկացած ազգային համայնքի նկատմամբ։ Թող իրենք որոշեն՝ Ռուսաստանի մա՞ս են, թե՞ առանձին համայնք։ Եթե առաջինը, ապա պետք է քաղաքացիական հավատարմություն ցուցաբերեն Ռուսաստանին, այլ ոչ թե իրենց «փոքր հայրենիքին»՝ Թուրքիային, ԱՄՆ-ին կամ մեկ ուրիշին։ Ցանկացած այլ վարքագիծ այդ համայնքը դարձնում է «օտարերկրյա գործակալներ»՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել