4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի տարածքում՝ Վրաստանի հետ սահմանից 61 կմ հեռավորության վրա 4,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16:26-ին Ինգուշեթիայում: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 12 կիլոմետր խորության վրա։
Զոհվածների ու ավերվածությունների մասին տեղեկություն չի հաղորդվել: Ռուսաստանի տարածքն ամբողջությամբ բնութագրվում է որպես չափավոր սեյսմիկ, բացառությամբ ակտիվ գոտիներում գտնվող տարածքների։ Ռուսաստանի եվրոպական մասում սեյսմիկությամբ առանձնանում են Մեծ Կովկասը և Նախակովկասը։ Սեյսմիկ առավել ակտիվ է համարվում Հյուսիսային Կովկասի արևելյան հատվածը՝ Դաղստանի, Չեչնիայի, Ինգուշեթիայի և Հյուսիսային Օսիայի տարածքները։
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



